Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերաբերմունքը Սաակաշվիլիի շուրջ առկա իրադարձություններին Հայաստանում և Ադրբեջանում. JAMnews

Նոյեմբեր 15,2021 10:58

JAMnews. Ի՞նչ են մտածում Հայաստանում և Ադրբեջանում վերջին մեկ ամսում Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որտեղ կալանավորված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրեթե 40 օր հացադուլ է անում, իսկ նրա համախոհները բազմահազարանոց ցույցեր են անցկացնում։

Վրաստանի հարևան երկրներից ոչ մեկի պաշտոնական կառույցները ոչ մի անգամ չեն մեկնաբանել այդ իրավիճակը։ JAMnews-ը Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական վերլուծաբաններին առաջարկել է մեկնաբանել իրավիճակը։

Քաղաքական վերլուծաբան Շահին Ջաֆարլի, Բաքու

«Այն, որ Վրաստանում կատարվող իրադարձություններին չի արձագանքում Ադրբեջանի իշխանությունը, պետք է նայել երկրի արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Բացառությամբ Հայաստանի, որի հետ Ադրբեջանը հատուկ հարաբերություններ ունի, երկրի իշխանությունը երբեք չի մեկնաբանել հարևան և բարեկամ երկրներում կատարվող իրադարձությունները։

Ադրբեջանում նաև չկա հարևան երկրների ընդդիմությունների հետ հարաբերություններ ստեղծելու պրակտիկա։ Ադրբեջանի իշխանությունը նախընտրում է աշխատել կառավարությունների հետ»:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյան, Երևան

«Այն, ինչ կատարվում է Վրաստանում, տրամաբանական է, դա Վրաստանում վերջին տարիներին կատարվող ներքաղաքական գործընթացների շարունակությունն է։

Հայաստանի արձագանքի մասին խոսելն ավելորդ է, քանի որ դա Վրաստանի ներքին գործն է։ Եթե հիշենք, որ մի քանի օր առաջ Նիկա Գվամարիան դիմել է Նավալնուն և Փաշինյանին՝ ասելով, որ Վրաստանը պատասխանի է սպասում Սաակաշվիլիի գործով, ապա ես ճիշտ եմ համարում Նիկա Գվամարիային հիշեցնել, որ Սաակաշվիլիի հետ կապված երկու դատական որոշում կա, մի քանի գործերով էլ դատաքննություն է ընթանում։

Հայ-վրացական հարաբերությունները վերջին տարիներին բավականին դինամիկ են և բավականին դրական արդյունքներ են տալիս։ Չեմ կարծում, որ պետք էր միջամտել և բարդացնել հայ-վրացական հարաբերությունները»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930