Shamshyan.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննչական խմբի ղեկավար նշանակված, հատկապես կարևոր գործերով քննիչ Էդուարդ Անդրեասյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 185 հոդվածի 2-րդ մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որի հետևանքով խոշոր չափի վնաս է պատճառվել) հատկանիշներով:
Քրգործը հարուցվել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 27-ամյա Արման Համբարձումյանի տան բակում նոյեմբերի 12-ի՝ լույս 13-ի գիշերը տեղի ունեցած պայթյունի փաստով: Այդ օրը նռնակ էին նետել Ա. Համբարձումյանի տան ուղղությամբ, որի հետևանքով տեղի էր ունեցել պայթյուն և վնասվել էին տան պատուհանները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ա. Համբարձումյանը ծառայում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայությունում, որը զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: