Արդեն իսկ հայտնի են ՏԻՄ համամասնական ընտրակարգով Ստեփանավան խոշորացված համայնքում անցկացված ընտրությունների նախնական արդյունքները:
13 ընտրատեղամասերի տվյալներով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքել է 705 ձայն, «Հայ ազգային կոնգրեսին» ձայն է տվել 218 ընտրող, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 4004 քվե:
Արդյունքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Ստեփանավան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը դարձավ Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավար:
Այստեղ ընտրելու իրավունք ուներ 13.343 բնակիչ, նրանցից ընտրություններին մասնակցել է ընդամենը 5.107-ը:
Կարդացեք նաև
Անվավեր է համարվել 180 քվեաթերթիկ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ