Այսօր՝ նոյեմբերի 14-ին ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին նաեւ Լոռու մարզի Լերմոնտովո եւ Անտառաշեն համայնքներում: Համայնքները խոշորացվել էին, իսկ կենտրոնը դարձել էր Լերմոնտովո համայնքը:
Այս պահին ընտրատեղամասերում արդեն իսկ առկա են ընտրությունների նախնական արդյունքները: Թիվ 24/1 ընտրատեղամասում, որը տեղակայված է Լերմոնտովո համայնքում, գրանցված է 525 ընտրող, որից ընտրությանը մասնակցել է 160-ը: Այստեղ թեկնածուներից Էդիկ Չախալյանը, որը Լերմոնտովոյի գործող համայնքապետն է, ստացել է 147 քվե, իսկ մյուս թեկնածուն՝ Ռաֆիկ Խառատյանը, որը Անտառաշենի համանքի ղեկավարն է, ստացել է 5 ձայն:
Իսկ 24/2 ընտրատեղամասում, որը տեղակայված է Անտառաշենում, ընտրելու իրավունք ուներ 154 բնակիչ: Նրանցից քաղաքացիական պարտքը կատարելու են գնացել ընդամենը 36-ը: Այստեղ Էդիկ Չախալյանի օգտին քվեարկել է 20 ընտրող, իսկ Ռաֆիկ Խառատյանին ձայն է տվել 12 բնակիչ: Արդյունքում Էդիկ Չախալյանն ընտրվել է Լերմոնտովո խոշորացված համայնքի ղեկավար:
Կարդացեք նաև
Իսկ ավագանու անդամներից Վիտալի Ասադովը հավաքել է 25 ձայն, Իվան Բոլոտին՝ 44, Քրիստինե Խառատյանին ձայն է տվել 35 ընտրող, Անդրեյ Կորոլյովին՝ 17, իսկ Վասիլի Կորոլյովի օգտին քվեարկել է 46 բնակիչ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Էդիկ Չախալյանի լուսանկարն՝ իր ֆեյսբուքյան էջից