Այսօր ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան նաեւ Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքում: Ընտրություններն անց են կացվում 13 ընտրատեղամասում, դրանցից 10-ը տեղակայված են Ստեփանավան քաղաքում, մյուս 3-ը՝ Ուրասար, Արմանիս եւ Կաթնաղբյուր բնակավայրերում:
Այս պահին հայտնի են 6 ընտրատեղամասի արդյունքները, իսկ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է:
25/3 ընտրատեղամասում 1027 ընտրողից քաղաքացիական պարտքը կատարել է 331 բնակիչ: Այստեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 243 ձայն, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 6 ձայն, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 75 քվե:
25/4 ընտրատեղամասում 1227 ընտրողից ընտրության է եկել 474-ը: Այս ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 390 քվե, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 12 ձայն, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 51:
Կարդացեք նաև
25/7 ընտրատեղամաս՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 301, «Հայ ազգային կոնգրես»՝ 9, «Բարգավաճ Հայաստան»կուսակցություն՝ 62:
25/8 ընտրատեղամասում 1010 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 359 բնակիչ: Այս ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է՝ 247 քվե, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 12 ձայն, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ձայն է տվել 84 ընտրող:
25/11 ընտրատեղամասում 291 ընտրողից քաղաքացիական պարտքը կատարել է 155 բնակիչ: Այստեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 144 ձայն, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 9 ձայն, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 2 քվե:
25/12 ընտրատեղամասում ցուցակային 274 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 161-ը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 135 քվե, «Հայ ազգային կոնգրեսին ձայն է տվել 17 ընտրող, իսկ «Բարգավաճ Հայաստան»կուսակցությանը՝ 8 ընտրող:
Հիշեցնենք, որ Ստեփանավան խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցում էր երեք քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարը Արմեն Գրիգորյանն է։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ