Քիչ առաջ հայտնի դարձան ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքում մեծամասնական ընտրակարգով նոյեմբերի 14-ին ընթացող ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
Aravot.am-ին տվյալներ ներկայացրին թիվ 28/1 և թիվ 28/2 ընտրական տեղամասերի հանձնաժողովի նախագահներ Երմոնյա Լալայանը և Գագիկ Գևորգյանը:
Թիվ 28/2 ընտրատեղամասում 1047 ընտրողից ընտրությանը մասնակցել է 285-ը, 28/1-ում՝ 10005 ընտրողից՝ 236-ը:
Տեղեկացնենք՝ այս համայնքում ավագանու անդամի 9 տեղի համար ներկայացվել է 14 թեկնածություն, որոնցից 8-ը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են, 6-ն ինքնաառաջադրումով:
Կարդացեք նաև
Թիվ 28/2-ում առավելագույն քվե է ստացել անկուսակցական Արտաշես Լալայանը՝ 56 քվե, երկրորդ տեղում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Վանյանը՝ 38 քվե, երրորդ տեղում է անկուսակցական Ալեքսանովա Սուսաննան՝ 30 քվե:
28/2 ընտրատեղամասում ձայները բաշխվել են հետևյալ կերպ
- Ալեքսանովա Սուսաննա-անկուսակցական-30 քվե
- Բաբախանով Միտյա-անակուսակցական-11 քվե
- Բենյամինով Ռադիկ-անկուսակցական-28 քվե
- Գևորգյան Օնիկ-ՔՊ-3 քվե
- Իվանովա Պոլինա-ՔՊ-11 քվե
- Իվանովա Տոմա-ՔՊ-18 քվե
- Լալայան Արտաշես-անկուսակցական-56 քվե
- Խոջայան Վոլոդյա-ՔՊ-6 քվե
- Միխայլով Սուրեն-ՔՊ-29 քվե
- Յակուբով Արտյոմ-անկուսակցական-23 քվե
- Յակուբով Վասիլի-անկուսակցական-2 քվե
- Նադոյան Զաիլ-ՔՊ-17 քվե
- Սարկիսով Վլադիմիր-ՔՊ-5 քվե
- Վանյան Դավիթ ՔՊ-38 քվե
Անվավեր է ճանաչվել 8 քվեաթերթիկ:
Թիվ 28/1-ում կրկին առավելագույն քվե է ստացել անկուսակցական Արտաշես Լալայանը՝ 60 քվե, երկրորդ տեղում է անկուսակցական Ալեքսանովա Սուսաննան՝ 36 քվե, երրորդ տեղում է ՔՊ-ական Միխայլով Սուրենը՝ 21 քվե: Այս ընտրատեղամասում ավագանու անդամի համար առաջադրված թեկնածուներից ՔՊ-ական Իվանովա Պոլինան ստացել է 0 քվե:
28/1 ընտրատեղամասում ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- Ալեքսանովա Սուսաննա-անկուսակցական-36 քվե
- Բաբախանով Միտյա-անակուսակցական-5 քվե
- Բենյամինով Ռադիկ-անկուսակցական-19 քվե
- Գևորգյան Օնիկ-ՔՊ-12 քվե
- Իվանովա Պոլինա-ՔՊ-0 քվե
- Իվանովա Տոմա-ՔՊ-12 քվե
- Լալայան Արտաշես-անկուսակցական-60 քվե
- Խոջայան Վոլոդյա-ՔՊ-18 քվե
- Միխայլով Սուրեն-ՔՊ-21 քվե
- Յակուբով Արտյոմ-անկուսակցական-10 քվե
- Յակուբով Վասիլի-անկուսակցական-3 քվե
- Նադոյան Զաիլ-ՔՊ-9 քվե
- Սարկիսով Վլադիմիր-ՔՊ-8 քվե
- Վանյան Դավիթ-ՔՊ-9 քվե:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ