Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Թունյանը՝ արտագաղթի մասին

Նոյեմբեր 14,2021 21:55

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի քանի փաստ՝ վերջին 10 տարվա վիճակագրությունից:

Վիճակագրական կոմիտեն պարբերաբար ներկայացնում է ՀՀ սահմանային անցակետերով մուտքերի ու ելքերի վիճակագրությունը։ Այդ թվում՝ ՀՀ փաստաթղթերով անձանց կողմից իրականացված սահմանահատումները՝ առանձին։

– Վերջին 10 տարիներին Հայաստանից մեկնած  ՀՀ քաղաքացիների թիվը 351 հազարով ավելի շատ է եղել ժամանողների թվից։

– 2011-2017 թվականներին հաշվեկշիռը եղել է բացասական՝ -383 հազար, 2018-2020 թվականներին՝ դրական՝ 31.7 հազար։

– 2011-2017թթ. Հայաստանից անվերադարձ մեկնել է տարեկան միջինը 48 հազար մարդ։

– 2018-2019 թվականներին բացասական հաշվեկշիռը կտրուկ նվազել է։ Իսկ 2020 թվականին առաջին անգամ Հայաստան եկածների թիվը 42.8 հազարով ավելին է եղել, քան մեկնածներինը, ինչը հիմնականում պայմանավորված է կորոնավիրուսային սահմանափակումներով (մարդիկ չէին կարողանում մեկնել Հայաստանից)։

– Այս տարվա հունվար սեպտեմբերին երկրից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 103 հազարով ավելին է եղել, քան ժամանածներինը, ինչի պատճառով ընդդիմությունը խոսում է արտագաղթի նոր ալիքի մասին։

Իհարկե, հետպատերազմական իրավիճակը սոցիալական եւ այլ խնդիրները կարող են նպաստած լինել մեկնողների թվի աճին, սակայն կա եւս երկու հանգամանք, որի մասին պետք չի մոռանալ, հատկապես, երբ խոսողները ներկայանում են որպես մասնագետ։

  1. Այս տարվա միգրացիայի բացասական հաշվեկշռի կտրուկ աճը մասամբ պայմանավորված է նաեւ նախորդ տարվա վիճակով: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք անցյալ տարի չէին կարողացել մեկնել մուտքի ելքի սահմանափակումների պատճառով, մեկնել են այս տարի։
  2. ՄԻՇՏ, բոլոր տարիներին հունվար-հուլիս կամ հունվար-սեպտեմբերին բացասական հաշվեկշիռն ավելի մեծ է լինում, քան ամբողջ տարվանը, որովհետեւ նոյեմբեր, դեկտեմբերին մեծ թվով մարդիկ վերադառնում են։ Կարող եք ինքնուրույն ստուգել։

Այսինքն՝ 2021-ի արդյունքներով միգրացիայի հաշվեկշիռը հաստատ 103 հազարից փոքր է լինելու»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930