Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Նորվեգիայի ընտրանու հետ ոչ-ոքի՝ 2:2 խաղալուց հետո թիմային 3,0 միավորով 8-րդն է: Մեր թիմից հաղթանակ տարել էր միայն Լեւոն Արոնյանի բացակայությամբ առաջատարի դերն ստանձնած Գաբրիել Սարգսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը բաժանել էին միավորը, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտություն էր կրել:
Այսօր մեր տղաները խաղում են Իսրայելի հետ: Այս տուրում Հովհաննես Գաբուզյանին հանգստանալու հնարավորություն է տրվել: Երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես է գալիս Հայկ Մարտիրոսյանը:
Տղաներից հաջող են հանդես եկել մեր աղջիկները, որոնք 3:1 հաշվով պարտության են մատնել Բելգիային եւ թիմային 4,0 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը:
Հիմա մեր աղջիկները 3-րդ տուրում ուժերն են չափում Լեհաստանի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ