Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդ սերունդները մեզնից պիտի ժառանգեն սահմանագծված եւ սահմանազատված պետություն․ Դավիթ Դանիելյան

Նոյեմբեր 14,2021 18:15

Կապան համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Դավիթ Դանիելյանը քվեարկության եկավ կեսօրից հետո։ Նա քվեարկեց հանուն անվտանգ Կապանի ապագայի։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ թեկնածուն անդրադարձավ անվտանգային հարցերի։ «Այժմ բանակցություններ են ընթանում եւ տանում են նրան, որ լինեն սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ, որ մեր հաջորդ սերունդները մեզնից ժառանգեն սահմանագծված եւ սահմանազատված պետություն»,-ասաց Դավիթ Դանիելյանը։

Հարցին, թե ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այն հատվածներում որտեղ ադրբեջանական անցակետեր են տեղակայվում, այդ տարածքները ադրբեջանական են, եւ Դավիթ Դանիելյանն արդյո՞ք ընդունում է, որ դրանք ադրբեջանական տարածքներ են՝ թեկնածուն պատասխանեց․ «Հայաստանի Հանրապետությունը ժառանգել է մի քաղաքական իրավիճակ, որի արդյունքում շատ հարցերի պատասխաններ ստիպված ենք ստանալ բանակցությունների արդյունքում»։

Դիտարկմանը՝ թե չի՞ ընդունում, որ դա հայկական տարածք է, Դանիելյանն արձագանքեց․ «Իմ պապն ինձ ասել է, որ Հայաստանն սկսվում է Փայտակարանից եւ անծայրածիր երկիր է»,- ասաց նա։ Ըստ պատգամավորի՝ բոլոր սահմանամերձ գյուղերի համար այլընտրանքային ճանապարհներ են կառուցվում՝ նշելով նաեւ, որ Ճակատենի համար էլ է այլընտրանքային ճանապարհ կառուցվում։

Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիների կողմից մաքսակետ տեղադրելու փաստին, Դավիթ Դանիելյանը լսել է կառավարության անդամների հայտարարությունները, ըստ այդմ՝«անցագրային ռեժիմին անցնելը, այսինքն` անցակետ տեղադրելը կապված է ՀՀ շահերից չբխող որոշումներին դեմ գնալու հետ»։

«Հատկապես «միջանցքին» չհամաձայնվելու փաստի հետ է կապված եւ ես վստահ եմ, որ ցանկացած սյունեցի այդ քայլը ողջունում է, որ միջանցք չպետք է լինի»,-ասաց նա։

Մանրամասները տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930