Այսօր մեծամասնական ընտրական կարգով ընտրություններ են տեղի ունենում նաեւ Լոռու մարզի Լերմոնտովո եւ Անտառաշեն համայնքներում: Համայնքները խոշորացվում են, իսկ կենտրոն է դառնում Լերմոնտովոն:
Թիվ 24/1 ընտրատեղամասում, որը տեղակայված է Լերմոնտովո համայնքում գրանցված է 545 ընտրող, իսկ 24/2 ընտրատեղամասում, որը տեղակայված է Անտառաշենում, ընտրելու իրավունք ունի 154 բնակիչ. «Ժամը 14:00-ի դրությամբ, օրն արդեն կիսվել է, բայց 545 ընտրողից մասնակցել է ընդամենը 72 հոգի, իսկ 154 ընտրողից՝ 20-ը: Քվորումի խնդիր չկա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց թիվ 24 ԸԸՀ-ի նախագահ Վռամ Վանյանը:
Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են Լերմոնտովոյի գործող գյուղապետ Էդիկ Չախալյանն ու Անտառաշենի գործող ղեկավար Ռաֆիկ Խառատյանը:
Ավագանու 5 տեղի համար հայտ են ներկայացրել 6 թեկնածուներ: Նրանցից մեկը հայտնել է ինքնաբացարկ: Վռամ Վանյանի խոսքով՝ ընտրատարածքը խախտումների վերաբերյալ ահազանգեր չի ստացել:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ