Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրատեղամասի բացվելուց 6 ժամ անց Ստեփանավանի ընտրությանը մասնակցել է բնակչության 19.29 տոկոսը

Նոյեմբեր 14,2021 16:05

Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում նաեւ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում: Ստեփանավան խոշորացված համայնքը ներառում է Ստեփանավան, Ուրասար, Արմանիս եւ Կաթնաղբյուր բնակավայրերը: Այստեղ ընտրելու իրավունք ունի 13.333 բնակիչ: Ժամը 14:00-ի դրությամբ նրանցից քաղաքացիական պարտքը կատարել է ընդամենը 2.572 ընտրող. «Սա ընտրողների 19.29 տոկոսն է կազմում: Մի քիչ պասիվ է, բայց քանի որ օրը չի վերջացել, ոչինչ չենք կարող ասել: Իմ կարծիքն է, որ Covid-ի պատճառով շատ մարդիկ մեկուսացած են»,- Aravot.am-ի զրույցում ասաց թիվ 25 ԸԸՀ-ի քարտուղար Կարինե Մուրադյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ մինչ 14:00-ն ընտրատեղամասն ահազանգեր ու բողոքներ չի ստացել. «Խնդիրներ ու բողոքներ չունենք: Մի քանի թեթեւ հարցեր են եղել, որ առավոտյան կարգավորվել է՝ ինչ-որ խցիկ ու սեղան տեղափոխելու, դուռ փակելու հետ: Դեռ ընտրախախտում կամ այդպիսի բողոք չունենք»:

Ավագանու ընտրություններին մասնակցում են՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, իսկ համայնքի ղեկավարի թեկնածուներն են համապատասխանաբար՝ Արտեմ Ղարագյոզյանը, Վանո Հակոբյանն ու ՝ Արմեն Գրիգորյանը:

Ընտրություններն անց են կացվում 13 ընտրատեղամասում, դրանցից 10-ը տեղակայված են Ստեփանավան քաղաքում, մյուս 3-ը՝ Ուրասար, Արմանիս եւ Կաթնաղբյուր բնակավայրերում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930