Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շանթ դաշինք»-ի հետ գաղափարական հակասություններ չկան․ Գեւորգ Փարսյան

Նոյեմբեր 14,2021 10:01

Այսօր նոյեմբերի 14-ին Կապանում՝ առաջին անգամ անկացվում են համայնքի ավագանու համամասնական ընտրություններ։ Առաջադրվել են երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի ցուցակը գլխավորում է Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը։ Վերջինիս ցուցակը գլխավորում է Կապանի գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը։

Նա առավոտյան ժամը 8-ին քվեարկեց 35/10 տեղամասում։ Թեկնածուն այս տեղամասի առաջին քվեարկողն էր։

Քվեարկելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Գեւորգ Փարսյանը նշեց, որ Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճին անիմաստ է գտել մասնակցելու,  քանի որ նախապես ունեցել է քաղաքացիների հետ հանդիպման ժամանակացույց։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ սատարում է Գեւորգ Փարսյանին,  եւ կոնկրետ ինչ աջակցություն է իրեն ցուցաբերվել՝ համայնքապետը  նշեց, որ սատարելու որեւէ բան չի նկատել նրանց կողմից։  «Որտե՞ղ եք տեսել, որ ինձ աջակցում են, եթե ուշադիր լինեք, Սեյրան Օհանյանը ասել է, որ պարոն Փարսյանը մեր լավագույն գործընկերներից է, դա ձեւափոխել են, որ լավագույն ընկերն է, իսկ ես այնպես եմ հասկացել, որ պարոն Օհանյանը գովաբանել է ինձ որպես լավագույն համայնքի ղեկավարներից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է  գաղափարական հակասություններին՝ «Շանթ դաշինք» կուսակցության եւ իր հայացքների միջեւ,  Փարսյանը հայտարարեց, որ կուսակցության  հիմնական գաղափարներն իր համար  ընդունելի են։  «Ընդհանուր առմամբ մոտեցումների հետ խնդիրներ չունենք, բայց կան որոշակի հարցեր, որոնց շուրջ հայտարարի են գալիս ընդհանուր քննարկման արդյունքում»,-նշեց նա:

Անդրադառնալով Կապանում այսօր առկա խնդիրներին,  Փարսյանն ասաց, որ անվտանգության հետ կապված իրենք վաղուց են աշխատանքներ կատարում, համագործակցում են բոլոր գերատեսչությունների հետ, համայնքապետարանում ունեն անվտանգության գծով աշխատակիցներ եւ անում են ամեն ինչ Կապանի անվտանգությունը ապահովելու համար:

Այն հարցին, թե  շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Փարսյանն ասաց, որ հունիսի 20-ին կայացել են խորհրդարանական ընտրություններ եւ ժողովուրդն իր որոշումը կայացրել է:

Մանրամասները տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930