«Մենք ներկա դրությամբ տեղեկություն չունենք` դա մաքսակետ է, թե` ինչ է, միայն ունենք այն տեղեկությունը, որ տնակ է տեղադրվել հենց ճանապարհի մոտ»,-լրագրողների հետ զրույցում այսօր՝ նոյեմբերի 14-ին, Կապանի համայնքի ավագանու ընտրություններին քվեարկելուց հետո ասաց «Շանթ դաշինքի» քաղաքապետի թեկնածու, Կապանի ներկայիս քաղաքապետ Գեւորգ Փարսյանը` անդրադառնալով Կապան- Ճակատեն ճանապարհի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
Հիշեցնենք, որ երեկվանից ճակատենի հատվածում ադրբեջանցիները հողային աշխատանքներ են իրականացնում։
«Ճանապարհը հիմա օգտագործվում է նույն ռեժիմով, բաց է այս պահին, բայց մտավախություն ունեմ, որ դա կարող է վերածվել մաքսակետի»,-ասաց Գեւորգ Փարսյանը:
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ