ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասում է, որ շատերը՝ նաեւ քաղաքական դաշտում, շեշտն անընդհատ տանում են Վանոյի կերպարին, գրական գործունեությանը, պաշտոնավարման տարիներին եւ այլնին… «Գրական ստեղծագործության Վանոն առումով անմրցելի է, բայց վտարանդի դարձել է, եւ այդ մարդուն Հայաստանից քշել են իր քաղաքական գործունեության համար: Վանոն փուշ էր մեխ էր սրանց կոկորդին՝ իր քաղաքական գործունեության համար»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հետաքրքիր մանրամասներ ներկայացրին նաեւ Նորայր Այվազյանն ու «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Մաթեւոսյանը նաեւ հիշեց, թե ինչպես էր ժամանակին Վանո Սիրադեղյանը որոշել կարապներին վերադարձնել Կարապի լիճ: «Մի ոստիկանապետ կար, որ իր սիրելիներից չէր, լճի կողքին մի աթոռ էին դրել, ու այդ ոստիկանապետն այդտեղ նստած էր, իհարկե շատ դժգոհ էր, բայց ստիպված էր կատարել…»,-ժպտալով հիշեց Դավիթ Մաթեւոսյանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ