Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արայիկ Մանուկյանը՝ Վանոյի, Վերջին զանգի ու «Ստամբուլը դարձնենք արյան ծով» սթեյքի մասին

Նոյեմբեր 13,2021 23:12

Վանո Սիրադեղյանի ծննդյան 75-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հրանտ Մաթեւոսյանի թանգարանում կայացած միջոցառման ժամանակ «Հայեր» համահայկական մեդիահարթակի հիմնադիր Արայիկ  Մանուկյանը երեք զվարճալի պատում ներկայացրեց:

Դրանցից մեկը վերաբերում էր Վերջին զանգի արարողությանը, որը Վանո Սիրադեղյանի որոշմամբ սկսեց տոնվել հրապարակում. «Եթե հիշում եք՝ առաջին տարին ուղղաթիռից ծաղիկներ բաց թողեցին ներքեւ: Երկրորդ տարին այդ արարողության նախապատրաստական փուլն էր, Վանոն հրապարակում էր: Մոտեցա հարցրի՝ էլի ծաղիկնե՞ր ենք վերեւից թափելու… Ասաց՝ ամեն տարին նույն բանը չեն անի: Հիշում եմ ԳԱԻ պետ կար՝ Վահագը, տեսա շատ ջղայնացած է… Ասաց՝ չեմ հասկանում՝ ես ԳԱԻ պետ եմ, թե ղուշբազ, երկու շաբաթ է ուղարկել է շրջաններ, ղուշ եմ փնտրում, էսօր աղավնիներ ենք բաց թողնելու»:

Երկրորդ պատմությունը, որ ներկայացրեց Արայիկ Մանուկյանը Խանջյան 27 սրճարանի հետ էր կապված, որը Վանոյի  գաղափարն էր. «Այդ սրճարանի ճաշացանկը կազմել էինք ես ու Արտակ Գնունին… Մենյուն քաղաքական թեմաներով էր, օրինակ՝ «Ստամբուլը դարձնենք արյան ծով», դա սթեյք էր… Ինքը շատ սիրում էր սեւ փոքրիկ հացի վրա կարագն ու ձուկը: Դրա անունն էլ դրել էինք Վանիկ Սմբատիչ: Ինքը սկզբում շատ լավ ընդունեց այդ գաղափարը… Հետո հենց սրճարանը սկսեց աշխատել, իսկ էդ ձուկը մարդիկ հավանեցին, բայց մեկ հատով հնարավոր չէր կշտանալ… Ասում էին՝ մի 10 հատ Վանիկ Սմբատիչ տվեք… Մի օր էլ չդիմացավ, ասաց՝ մենյուն փոխեք, վատն է»:

 Այլ մանրամասներ՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930