Սյունիքի մարզի Ճակատեն համայնքի ճանապարհին այս պահին թշնամին շինարարական աշխատանքներ է կատարում` բերել է դոմիկներ, որոնք ցանկանում է տեղադրել այդ տարածքում:
168.am-ի հետ զրույցում Ճակատենի վարչական ղեկավար Արա Հարությունյանն ասաց, որ այդ ճանապարհով անցնելիս, տեսել է, որ թշնամու զինվորները բահերով ինչ-որ բաներ են փորում:
«Մոտ 15 հոգի կանգնած՝ աշխատում էին բահերով, փորում էին, քիչ հեռվում էլ ռուս սահմանապահներն էին: Ես չգիտեմ՝ ինչ են ուզում անել, չեմ կանգնել, միանգամից եկել եմ գյուղ: Ինձանից հետո եկած մարդիկ արդեն տեսել են, որ դոմիկներ են բերած եղել»,-նշեց Կապան խոշորացված համայնքի Ճակատեն բնակավայրի վարչական ղեկավարը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում