Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Ներքին գործերի նախարարությունը համատեղ հայտարարություն են տարածել, ըստ որի Շուշիի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորում են ստացել ադրբեջանցի երեք զինծառայող:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վիրավորների թվում է ժամկետային Հաֆիզ Նասիբովը, մյուս երկու վիրավորների անունները չի նշվում:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջադեպի կապակցությամբ հարուցել է քրեական գործ մի շարք հոդվածներով, այդ թվում «ահաբեկչություն»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ