Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Սլովենիայում մեկնարկած Եվրոպայի թիմային առաջնության առաջին տուրում առանց առաջատար Էլինա Դանիելյանի 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի նկատմամբ:
Հաղթանակ տոնել են առաջին եւ երրորդ խաղատախտակների առջեւ հանդես եկած Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը, Աննա Սարգսյանը երկրորդ խաղատախտակի առջեւ ոչ-ոքի է արել, իսկ մեր չորրորդ շախմատիստը՝ Սիրանուշ Ղուկասյանը, պարտություն է կրել:
Երկրորդ տուրում մեր աղջիկների մրցակիցը Բելգիայի թիմն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ