Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը երեկ փորձել են այցելել Բարձրավան, սակայն չեն կարողացել։ Սա այն գյուղերից է, որը հայտնվել է շրջափակման մեջ եւ ադրբեջանցիների մաքսային հսկողության ներքո:
Մարզպետն ու փոխվարչապետը փորձել են Բարձրավան հասնել իրենց գովական այլընտրանքային ճանապարհով, որը գրունտային է ու, պարզվում է` անանցանելի, իսկ անձրեւի ժամանակ էլ ավելի է բարդանում երթեւեկելը։ Նրանց տեղափոխող մեքենան, որն ամենագնաց է եղել, խրվել-մնացել է ցեխի մեջ։
Փաստորեն, այն այլընտրանքային ճանապարհը, որն առաջարկում են այս իշխանությունները շրջափակման մեջ հայտնված գյուղերին, անանցանելի է, եւ անգամ ամենագնացներն են մնում ճանապարհին։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում