Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում հակադարձ համեմատական է կյանքին․ «168 ժամ»

Նոյեմբեր 13,2021 11:10

Հայաստանը ոչ միայն հակասությունների, այլ նաև հակադարձ համեմատականների երկիր է։ Օրինակները՝ մեկը մեկից ավելի խոսուն ու ողբերգական։

Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիների թվաքանակի աճին հակադարձ համեմատական կարգով նվազել է Արցախ այցելող ՀՀ պաշտոնյաների թիվը։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում հակադարձ համեմատական է կյանքին, որովհետև նրա իշխանության երեք տարիներին երկրում ամենաշատը աճել է՝ գերեզմանների, այդ թվում ու առավելապես՝ երիտասարդների գերեզմանների թիվը։

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության ղեկին գտնվելու ամեն մի օրը հակադարձ համեմատական կարգով նվազեցնում է Հայաստանի Հանրապետության՝ որպես պետություն գոյատևելու ու որևէ հեռանկար ունենալու հնարավորությունը։

Բայց Նիկոլ Փաշինյանն ու քաղաքականությանը և պետությանը հակացուցված նրա թիմը շարունակում են մնալ իշխանության ղեկին, քանի որ Հայաստանի առնվազն 680 հազար ընտրողների համար միտքը հակադարձ համեմատական է բնազդին, խելքը՝ հույզին, սթափությունը՝ մանիպուլյացիային, ապագան՝ անցյալին։

Ահա այս և բազմաթիվ այլ այնպիսի հակադարձ համեմատականությունների երկիր է Հայաստանը, որում շահում են միայն իշխանությունները, կորցնում է պետությունն ու հասարակությունը։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930