ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են․
Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:
Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:
Միջադեպի մասին մանրամասներ է հաղորդել Times.am կայքը։ Նշվում է, որ դեպք է տեղի ունեցել Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։