Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմից մաքսակետեր տեղադրելու իրողությունը շատ հեռու է հաղթաթուղթ լինելու հանգամանքից․ «Փաստ»

Նոյեմբեր 13,2021 10:35

Ստացվում է, որ, առանց իրավապայմանագրային դաշտի հստակեցման, սահմանագծում է տեղի ունենում, իսկ հայկական կողմը դա նորմալ է ընկալում։ Եվ որպես ադրբեջանական կողմին հակադիր պատասխան՝ ՀՀ իշխանությունների կողմից էլ ընդգծվում է այն հանգամանքը, թե այդ դեպքում էլ Հայաստանը մաքսակետեր կտեղադրի իր հատվածում։ Բայց հարցն այն է, որ մեր կողմից մաքսակետեր տեղադրելու իրողությունը շատ հեռու է հաղթաթուղթ լինելու հանգամանքից, քանի որ այդ ճանապարհը ոչ թե Ադրբեջանին է պետք, այլ Հայաստանին։ Բացի այդ, ինչքան էլ շեշտվի այլընտրանքային ճանապարհի կարևորությունը, միևնույնն է, Տաթևի ոլորաններով անցնող նոր վերանորոգված ճանապարհը չի կարող փոխարինել Գորիս-Կապան ճանապարհին։ Հաշվի առնելով տեղանքը, այն ավելի դժվարանցանելի է հատկապես եղանակային ոչ բերանպաստ պայմաններում։

Եվ, ըստ այդմ, պատահական չէ, որ գործի են դրվում Կապանի օդանավակայանի հնարավորությունները, և այսուհետ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթներ են նախաձեռնվելու։ Մյուս կողմից՝ այլընտրանքային ճանապարհը չի լուծում Սյունիքի մի շարք բնակավայրերի հաղորդակցության հարցը։ Օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհի փակ լինելու պատճառով Գորիս համայնքի Բարձրավան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչները չէին կարողացել հասնել դպրոց։ Այս դեպքում արդեն պետությունը առնվազն պետք է նախաձեռնի առկա պահանջներին համապատասխան ճանապարհների կառուցում դեպի մեկուսացման մեջ հայտնված գյուղեր, ինչի մասին դեռևս որևէ խոսք չկա։ Պետք է հաշվի առնել, որ այդ բնակավայրերի հետ կապված խնդիրը ավելի կսրվի հատկապես ձմռանը, երբ ձյան հետ կփակվեն նաև այդ գյուղեր տանող արահետները։

Հիմա արդեն հասկանալի է, թե ինչո՞ւ են իշխանությունները ամբողջ ուժով ձեռնամուխ եղել Սյունիքի համայնքապետների վրա գործեր կարելուն ու նրանց կալանավորելուն։ Դրանով լուծվում էր հնարավոր դիմադրությունը կոտրելու հարցը, որպեսզի անցնցում զիջումներ արվեն Ադրբեջանին։ Իսկ այս հանգամանքը Փաշինյանին հնարավորություն է տալիս իր միակողմանի զիջումները հանգիստ հանրության վրա «ծախել», թե դրանց այլընտրանքը լինելու էր միջանցքային տրամաբանությունը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930