Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու չգիտե՞ս, որ Հերոսների շիրիմների առաջ երկու ոտքով են չոքում, ոչ թե մի ոտքով». «Ազգ»

Նոյեմբեր 13,2021 09:58

Նոյեմբերի ութի լուսադեմին Նիկոլ Փաշինյանը մեն-մենակ Եռաբլուր է եկել: Ավելի ճիշտ՝ մեն-մենակ չէ, թիկնապահների զորախմբով, անձնական օպերատոր-լուսանկարչով: 15 րոպե է մնացել Եռաբլուրում, սովորության համաձայն՝ մեկ ոտքով չոքել տղերքի շիրիմներին, ծաղիկներ դրել. 15 րոպեանոց այցելության հանրագումարը եղել է 16 լուսանկարը, որ հրապարակվել է պաշտոնական կայք-էջերում:

Ըստ էության՝ Փաշինյանը թաքուն, գաղտագողի է գնացել Եռաբլուր: Այս անգամ բեմադրություններ չեն եղել, օրինակ՝ անցյալ անգամվա պես ոչ մի որդեկորույս մայր չի խոնարհել ու չի համբուրել նրա ձեռքերն ու չի ասել. «Որդուս կորցրի, գոնե քեզ չկորցնեմ»:

Եթե լուսադեմին չգնար Եռաբլուր, այլ կեսօրին, միգուցե նրան նմանատիպ «հաճելի անակնկալներ» սպասվեին: Բայց չի բացառվում, որ տհաճ, սարսափելի տհաճ անակնկալներ էլ սպասվեին: Օրինակ՝ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան, արդեն մեկ տարի սպասում է նման մի առիթի, որ կանգնի Փաշինյանի դիմաց, նայի նրա աչքերի մեջ ու ասի. «Դու չգիտե՞ս, որ Հերոսների շիրիմների առաջ երկու ոտքով են չոքում, ոչ թե մի ոտքով: Դա կզել-կռանալ չի նշանակում, հարգանքն այդ տեսքն է ունենում: Իսկ կզել-կռանալ, դու լավ գիտես, թե ում առաջ է լավ ստացվում՝ Ալիեւի:

Նիկոլ, ես հպարտ չեմ, որ հերոսի մայր եմ, հպարտ կլինեի, եթե որդուս չլինելու գինը փրկված, թուրքից ազատագրված հայրնեիքս լիներ: Բայց հիմա ոչ մինուճար որդիս կա, ոչ հայրենիքս: Ես շահումյանցի եմ: Երեսուն տարի առաջ Շահումյանը հանձնեցինք թուրքին, ես եկա Արցախի ազատագրված վայրեր, ազատագրված Արցախը դո՛ւ հանձնեցիր թշնամուն, հիմա էլ Հայաստանն ես հանձնում: Ես պատմական երեք հայրենիքից եմ զրկվել, հասկանո՞ւմ ես:

Նիկո՛լ, վիրժառու Արամ Երկանյանը երբ սատկացնում է երիտթուրք հայսպաններ Շաքիրին ու Ջեմալ Ազմիին, ասում է՝ այդ գիշեր ես մանկան քնով քնեցի: Ես չեմ քնելու, Նիկոլ, գիշերով գալու եմ Եռաբլուր, տղերքին աչքալուսանք տամ»:

Տիկին Լիդան այսքանը բարձրաձայն է ասում, բայց ոչ Փաշինյանի առջեւ կանգնած, Փաշինյանը լուսադեմին է եկել-գնացել, որ Հերոս Դավթի մայր Լիդային, Հերոս Մխիթարի մայր Աստղիկին, Հերոս Հայկազի մայր Աննային, Հերոս Էրիկի մայր Սոնային չհանդիպի: Նրանք ոչ մի դեպքում չեն խոնարհվի իր առաջ ու թույլ չեն տա, որ Նիկոլն իրենց զավակների շիրիմներին մոտենա, առավել եւս ծաղիկ դնի ու մի ոտքով չոքի:

Տիկին Լիդան ասում է՝ եթե Նիկոլն է եկել, ուրեմն պիտի քահանա բերենք՝ Եռաբլուրը օծի, օրհնի, ախտազերծի:

ՆԱԻՐ ՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930