Չնայած գործընկերներիս մի մասը կարծում է, որ Ադրբեջանը, բացի գերիներից, մեր վրա ճնշելու որեւէ այլ լծակ չունի եւ մեր դեմ որեւէ քայլ չի կատարի, ես կարծում եմ, որ դա այդպես չէ:
Այս պարագայում համաձայն եմ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ, որ հաջորդ քայլը լինելու է Լաչինում մաքսակետ դնելը, ինչը փաստացի կնշանակի Արցախի մեկուսացումը Հայաստանից: Իսկապես, թշնամու գործողությունների տրամաբանությունը դա է հուշում: Գուցե ինձ առարկեն, որ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահներ կան, բայց դա ինձ չի համոզում. ռուսներ կան նաեւ Սյունիքում, բայց դա ամենեւին չի խանգարել ադրբեջանցիներին զավթել միջպետական մայրուղին:
Այնպես որ` ես ռուսների վրա առանձնապես հույս չէի դնի: Բացի ամեն ինչից, խաղաղապահները չունեն ձեւակերպված մանդատ, թե որ դեպքում ինչ պիտի անեն: Օրինակ, երբ խաղաղապահների աչքի առաջ սպանվում է հայ խաղաղ բնակիչը, նրանք պե՞տք է պատասխան կրակ բացեն կրակողների ուղղությամբ:
Ինչո՞ւ են հնարավոր Ադրբեջանի նորանոր ոտնձգությունները: Ինչպես գրել եմ նախորդ հոդվածում, առաջին պատճառն այն է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ, դա մեր պարտությունն արձանագրող թուղթ է, եւ հաղթող կողմը կշարունակի մեզ նվաստացնող քայլերն այնքան ժամանակ, քանի դեռ չկա իրավական ուժ ունեցող եւ միջազգային հիմնական խաղացողների կողմից հաստատված փաստաթուղթ:
Կարդացեք նաև
Երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանում իրականում չկա ներկա իշխանությունների քաղաքականությանը զանգվածային դիմադրություն: Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. Ազգային ժողովի հերթական նիստի պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանի ժամն է: «Հայաստան» խմբակցության որեւէ պատգամավոր հարց է տալիս վարչապետին Գորիսի շրջանի գյուղերում հացի մատակարարման դժվարությունների կամ ուսուցիչների տեղաշարժի սահմանափակման պատճառով դպրոցների աշխատանքի խափանման մասին: Ի՞նչ է դրան պատասխանելու Փաշինյանը: Մոտավորապես հետեւյալը. «Թող ձեր շեֆը (նկատի ունենալով, բնականաբար, Քոչարյանին – Ա.Ա.) ժամանակին դրա մասին հոգ տաներ եւ իր միլիարդների մի մասը ծախսեր այդ խնդիրների լուծման վրա»: (Ես ներկայացնում եմ մոտավոր տեքստը, իրականում նա հաստատ կգտնի ավելի «շշպռող», «կզցնող» ձեւակերպումներ):
Դասական (արիստոտելյան) տրամաբանության տեսանկյունից այդ հակադարձումը ոչ մի քննադատության չի դիմանում: Բայց, վստահ եմ, որ Հայաստանի բնակչության մեծ մասի (համենայնդեպս, վերջին ընտրություններում «ՔՊ»-ին ձայն տված 680 հազար քաղաքացիների) համար այդ պատասխանը միանգամայն ՀԱՄՈԶԻՉ է թվում: Ավելին՝ երբ հացի, դպրոցի եւ այլ խնդիրներից փախչելով, այդ գյուղերի բնակիչները գնան Ռուսաստան, նրանք այնտեղ էլ վստահ կլինեն, որ իրենց խնդիրներն առաջացել էին այն պատճառով, որ 2005 կամ, ասենք, 1965 թվականին ինչ-որ բան չի արվել:
Ահա եւ ստացվում է՝ ամեն մի ժողովուրդ արժանի է իր իշխանությանը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մեր այս դժվարությունների մեջ ես մի մեծ առավելություն եմ տեսնում մյուս ազգերի նկատմամբ, այն է՝ մենք առերեսվում ենք իրականության հետ, երբ ոչ թե սիրուն աչքերն են էական դեր խաղում(հին ազգ ենք, հանճարներ ենք արտադրում ու նման ճիշտ բաներ, բայց աշխարհում, որտեղ Շեքսպիրը չի կառավարում, այլ սոլնցե վստալո, լյուդյամ ստալո ժարկո ժարկո ն:), այլ երբ թույնի դեմ դու արդյունավետ չեզոքացնող հակաթույն ես արտադրում, երբ դու ես թույն ստեղծում, որի դեմ քո հնարավոր թշնամին արդյունավետ հակաթույն չունի: Սա բազմադարյա մեր հոգեւոր սնանկության արդյունքն է, այդ սնանկությունն է, որ մեզ ու մեզ հարգող ու լսող ժողովուրդներին դժբախտությունների առաջ է կանգնեցնում, որպես վարկած ասեմ, այլասերվելով ուրիշի կրոնով եւ այդ այլասերվածությունն էլ առաքելություն դարձնելով ու վարակելով դրանով մյուս ազգերին, մենք մեծագույն մեղք ենք գործել, համ մենք ենք տուժում, համ էլ մյուսներին դժբախտացնում, իզուր չէ, որ մեր հանճարները ծլում են հզոր երկրներում, որոնք մեր առաքելության ազդեցության տակ չեն մեծացել: Կարճ ասած, մեր Հայ առաքյալ հոգեւորականները հենց իրենք պետք է բուժեն մեր ազգային արատները (ար արեւ, ատ կտրել՝ արեւը կտրեմ, ատամ ատ կտրել ամ ուտելիք :), քանի որ նրանք Հայ են եւ գործից բան հասկացող:
Քաղաքական դաշտի «բանկրոտ» վիճակը ամենացավալի իրողություններից մեկն է ՀՀ-ում, դա է փաստում նաև վերջին համապետական ընտրությունը, որտեղ ՔՊ-ի այլընտրանքը փաստացի միայն պահի տակ Քոչարյանի շուրջ ձևավորված խումբն էր: Իմ համոզմամբ պետք է կատարել պատճառների մանրակրկիտ վերլուծություն ու գտնել քաղաքական դաշտը նորմալ հուն տանելու հնարավոր միջոցները: Դա երկրի զարգացման անհրաժեշտ պայմաններից է, եթե ոչ ամենակարևորը:
հմմմ…
լաւ, ինչպէ՞ս կ’ըլլայ, եկէք՝ Քոչարյանը թող լինի վարչապետ, յետոյ անպայման, անպայմա՛ն, որպէս ամենահրատապ եւ կենսական հրամայական, անմիջապէս ձեռնարկենք այդ խիստ կարեւոր «մանրակրկիտ վերլուծության», որպէսզի «գտնենք քաղաքական դաշտը նորմալ հուն տանելու հնարավոր միջոցներ» :
Իսկապէս այսքան միամիտ ու անխե՞լք էք համարում, ձեր ներազգային թշնամիները: Երեւի այդ էլ լինելու է, այս անգամ՝ ներքին պատերազմում, ձեր ճակատագրական սխալը:
ամենայն լրջութեամբ եւ անկեղծութեամբ, կայ միայն մի բան, որ լրիւ չեմ հասկանում, որ բացարձակապէս անտրամաբանական եմ համարում՝
. թուրքերը ինչո՞ւ կանգ առին. ինչո՞ւ ընդունեցին վերջ դնել իրենց ռազմական յաղթական առաջխաղացքին, երբ որ դեռ կը մնար հազիւ հողաշերտ մը եւս, որ գրաւէին. եւ այդպէսով, իսկապէս ու վերջնականապէս վերջ գտներ Արցախի նիւթը.
Կը կարծեմ թէ եթէ Ալիեւը մի օր որեւէ խնդիր ունենայ իր ժողովուրդին հետ, դա միմիայն այս պատճառով պիտի լինի:
Հ.Շ.
https://www.facebook.com/Blog-H-368796210632940/
Ամեն մի ժողովրդական և ժողովրդավարական թափառաշրջիկ (քոչվոր) զանգված արժանի է իր քոչվոր (թափառաշրջիկ) իշուխանությանը: