Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես կարելի է պատվաստել այնպիսի դեղորայքներով, որոնց հակացուցումների մասին համարյա ոչինչ հայտնի չէ

Նոյեմբեր 13,2021 13:30

Կորոնավիրուսը շատ անսպասելի մտավ մեր կյանք եւ սկսեց արագ թափով հնձել մարդկային կյանքեր: Մանագետները շատ շուտ հասկացան, որ սա վտանգավոր վիրուս է եւ աշխարհը լծվեց դրա դեմ պատվաստանյութերի ստեղծմանը եւ դրանց փորձարկմանը: Ցանկացած նոր դեղի ստեղծման համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ եւ որ ամենակարեւորն է՝ պետք է այդ դեղն անցնի որոշակի փորձաշրջան, որից հետո միայն կարելի է դրանք կիրառել մարդկանց վրա: Իհարկե, բոլոր դեղերի համար փորձարկման ժամկետները նույնը չեն, կախված նրանց բաղադրությունից, այդ ժամկետները տարբեր են: Սակայն, միջին ստանդարտներով, փորձարկման ժամկետները սովորաբար մի քանի տարի են տեւում, որպեսզի ստուգվի նրանց արդյունավետությունն ու ի հայտ եկած հակացուցումները՝ իրենց բոլոր հետեւանքներով: Իսկ ինչ ընթացք ստացավ այդ պատվաստանյութերի ստեղծումը կորոնավիրուսի դեպքում, որքան ժամանակ դրանք անցան փորձարկման շրջան եւ որքան ժամանակ հետո դրանք մտան մասսայական օգտագործման դաշտ: Կորոնավիրուսն ի հայտ եկավ 2019թ. նոյեմբեր-դեկտեմբերի կեսին:

Համոզվելով դրա վտանգավորության մեջ, աշխարհը անմիջապես լծվեց համապատասխան պատվաստանյութերի ստեղծման, ապա նաեւ դրանց փորձարկման գործընթացներին: Դժվար է ասել, թե որ երկրում դրանց փորձարկումը երբ սկսեց, սակայն մոտավոր 2020թ. աշնանը՝ վիրուսի ի հայտ գալուց մոտ մեկ տարի հետո, որոշ երկրներում՝ նախ կենդանիների, ապա նաեւ մարդկանց վրա սկսվեցին պատվաստանյութերի փորձարկման գործընթացները: Դեղերի ստեղծման եւ փորձարկման համատեքստում, քովիդ-19-ի դեմ ստեղծված պատվաստանյութերն ստեղծվեցին եւ դրանց փորձարկումներն իրականացվեցին համեմատաբար շատ կարճ ժամանակահատվածում, որը հավանաբար եկավ նրանից, որ քովիդի ի հայտ գալը շատ բուռն՝ կարճ ժամանակահատվածում սկսեց մեծ թվով մահեր առաջացնել, որի պատճառով պետք էր կարճ ժամանակահատվածում ստեղծել եւ փորձարկել պահանջվող պատվաստանյութերը, քանզի շատ կարճ ժամանակահատվածում քովիդ-19-ից հազարավոր մարդիկ էին մահանում: Մի կողմից հարկավոր էր շատ արագ ստեղծել եւ փորձարկել այդ պատվաստանյութերը, մյուս կողմից էլ՝ շատ վատ էր, որ փորձաշրջան անցնելու համար ժամանակը կարճ էր: Պետք էր գործարկել այնպիսի օպտիմալ սխեմա, որ ոչ դեղորայքի հայտնաբերումն ու փորձակումն ուշանային, ոչ էլ շտապելու հողի վրա՝ հիմնականում առանց այդ դեղորայքի հակացուցումները լիարժեք պարզելու, այդ ճանապարհով վնասեին հիվանդներին:

Ստեղծվել էր տխուր իրավիճակ. մի կողմից կորոնավիրուսի արագ տարածումը, մյուս կողմից՝ համապատասխան պատվաստանյութերի ստեղծման ու փորձարկման ժամանակի սղությունը: Փաստորեն, պետք էր լուծել օպտիմիզացիայի խնդիր. քիչ հիվանդացությունների գնով, ամենակարճ ժամկետում ստեղծել եւ փորձարկել համապատասխան պատվաստանյութերը եւ մեծագույն ռիսկերով այն մտցնել մասսայական օգտագործման դաշտ ու այդ ամենն այն դեպքում, երբ արդեն ժամանակ չէր մնում գոնե պարզելու այդ պատվաստանյութերի հակացուցումները, որոնց բացասական էֆեկտները կարող էին շատ ավելի մեծ լինել, քան նրանց տված օգուտները:

Այլ խոսքով, ստեղծվել էր մի կատաստրոֆիկ իրավիճակ, երբ մի կողմից խեղդում էր հիվանդների թվի լրջագույն ավելացումը, մյուս կողմից զուգահեռաբար անհրաժեշտ էր չափազանց արագ ստեղծել անհրաժեշտ պատվաստանյութերը, հասցնել փորձարկել դրանք ու մտցնել մասսայական օգտագործման տիրույթ: Փառք Տիրոջը, որ այս արտակարգ պայմաններում, չափազանց արագ հաջողվեց մի շարք երկրներում արտադրել ու փորձարկել այդ պատվաստանյութերը եւ մեծագույն ռիսկերի պայմաններում մտցնել մասսայական օգտագործման դաշտ:

Սակայն, ինչպես արդեն վերեւում նշվեց, ցանկացած նոր դեղորայքի ստեղծման պարագայում, տարիներ են հարկավոր դրա փորձարկման, հակացուցումների եւ հարակից վնասակար հետեւանքների ուսումնասիրությունների համար, ինչի ժամանակն այս դեպքում չկար, էլ չասենք, որ զանգվածային օգտագործման համար չափազանց մեծ էին ռիսկերը, քանզի հայտնի չէր, թե հետագայում՝ տարիներ հետո, դրանք ինչ մուտացիոն հետեւանքներ կարող են առաջացնել, որը մարդկությանը կարող է կանգնեցնել էլ ավելի մեծ վտանգների առջեւ, որից նաեւ հնարավոր չլինի փրկության ելքեր գտնել:

Այս պահի դրությամբ, դարձյալ ժամանակի սղության պատճառով, դրանց վերաբերյալ խորը վիճակագրական վերլուծություններ չեն իրականացվել եւ շրջանցելով բազմապիսի լրջագույն ռիսկեր, ինտենսիվորեն շարունակում են այդ պատվաստանյութերի պարտադիր մասսայական օգտագործումը: Սակայն, այստեղ ամենակարեւոր խնդիրն է գլուխ բարձրացնում. սա ի վերջո մարդու իրավունքի խնդիր է եւ շատերը կհամաձայնեն, որ այս հարցում պարտադրանք մտցնել չի կարելի: Այլ հարց է, եթե գոնե ժամանակը թույլ տար բնականոն, համակարգային փորձարկումներ իրականացնել եւ եթե արդյունքներն էլ վկայեին, որ ռիսկերը բավականաչափ փոքր են, այդ պարագայում գուցեեւ, ինչ-որ կերպ իմաստ կունենար պարտադիր պատվաստումների սխեմայի կիրառումը, հակառակ պարագայում, դրանց կիրառման պարտադրականությունը բացարձակապես արդարացված չէ:

Տարբեր տեղերից ստացվող տեղեկությունների համաձայն, պարզվում է, որ պատվաստումների հետեւանքով շատ մարդկանց մոտ տարաբնույթ բացասական հետեւանքներ են առաջացել, որոնցից այդ պատվաստվածների վիճակն էլ ավելի է վատացել, էլ չասենք, որ բավականաչափ մահեր են արձանագրվել: Նմանատիպ դեպքերը եւս մեկ անգամ վկայում են, որ հատկապես՝ նորմալ չփորձարկված դեղորայքների պարագայում, խստիվ արգելվում է պարտադրանքի ճանապարհով մարդկանց պատվաստումը:
Մարդը պետք է ինքը ցանկանա եւ հոգեբանորեն պատրաստվի, որպեսզի իրեն բուժեն, հակառակ պարագայում տվյալ բուժումը արդյունավետ չի լինի:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
12.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Mher says:

    Առանց հղումների նման հոդվածները հեքիաթ են: Ամեն ինչ կարելի է գրել նման ոճով

    • Ալինա says:

      Իմ հղումներով մեկնաբանությունները, որոնք կովիդի պատվաստմանն են վերաբերվում, բոլոր յութուբյան վիդեոների տակից 1֊5 րոպեից հետո անհետանում են։
      Գերմանիայում 18֊անց բնակչության գրեթե 70%֊ն և 60֊անց՝ 85%֊ը լիովին պատվաստված է, վերջին մի քանի օրը ունենք մոտ 50.000 վարակակիրներ։
      Այստեղ արդեն պարզ ասում են, որ հունիս ամսին պատվաստված մարդիկ պետք է 3֊րդ անգամ պատվաստվեն։ Սա ի՞նչ պատվաստում է, որ գոնե 6 ամիս չի պաշտպանում վարակվելուց…
      Հղումները կարող եք ինքներդ կարդալ գերմանական վիճակագրական ինստիտուտի, Ռոբերտ Քոխի ինստիտուտի և Փաուլ Ելղիխ ինստիուտի էջերում և՛ գերմաներեն, և՛ անգլերեն լեզուներով։

    • Ալինա says:

      Մոդեռնա պատվաստումը սկանդինավյան երկրներում խորհուրդ չի տրվում 1991֊ից առաջ ծնված մարդկանց։ Գերմանիայում նույնպես այս շաբաթվանից պատվաստումների մշտական հանձնաժողովը խորհուրդ չի տրվում 30֊ից ցածր տարիք ունեցող մարդկանց։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930