Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ զարմանում են, որ իշխանությունը լավատես է, պատմաբանները՝ ոչ․ իրականությունը լավատեսության տեղ չի թողել»

Նոյեմբեր 12,2021 22:40

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը համոզված է, որ Հայաստանին խոստացվող տարածաշրջանային ապաշրջափակումն իրականում միակողմանի է․ թղթի վրա՝ ՀՀ-ի եւ իրականության մեջ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Aravot.am-ի հետ զրույցում նա նախ շեշտեց՝ 2020թ․-ի պատերազմից հետո, երբ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» հարցը լուծվեց եւ Թուրքիան ուժի դիրքերից հանդես եկավ, ՀՀ-ն հայտնվեց մի իրավիճակում, որում իրեն ստիպում են հրաժարվել Արցախի հարցից եւ «քարը գոգից թափելուց» հետո խաղաղ ժամանակաշրջան ապրել․ «Սակայն չի ասվում, թե այդ խաղաղ ժամանակահատվածում Հայաստանի շահերն ինչպիսին են։ Եթե ադրբեջանական կողմը նոյեմբերի իննի հայտարարությունն ընկալում է առնվազն իրեն երկու միջանցք տրամադրելու հնարավորություն, ապա պարզ չէ, թե հայկական կողմն անվտանգային ի՞նչ երաշխիքներ պետք է ունենա։ Անգամ խորհրդային տարիներին Նախիջեւանով անցնելիս անվտանգություն չկար․ ուսանողները գնացքով գալիս էին ու պատմում, թե ինչպես են ադրբեջանցիները քարկոծել վագոնը․․․»։

Մեր զրուցակիցը հավելեց․ «Մենք՝ պատմաբաններս, երբ նման հարցերում վատատեսությամբ ենք խոսում, մարդիկ զարմանում են ու ասում, թե իշխանությունը լավատես է, ինչու եք դուք վատատես։ Ամբողջ խնդիրն այն է, որ իրականում պատմությունն այլ բան է հուշում։ Մենք մեզանից չենք հորինում այն, ինչ ասում ենք։ Հարյուր տարի անց, երբ պատմությունը կրկնվում է, մենք չենք կարող լինել լավատես»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930