Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում. Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Նոյեմբեր 12,2021 20:22

Գերագույն հոգևոր խորհուրդը, քննարկելով Հայաստանում համավարակային իրավիճակը,  խորը մտահոգությամբ և ցավով արձանագրեց վարակվածության ցուցանիշների և դրանով պայմանավորված մահացության թվերի աճը։

Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի դիրքորոշումն առ այն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում։ Կարևորվեց, որ համավարակի ներկա պայմաններում անձնական ազատությունը խստորեն համադրվի հանրային պատասխանատվության հետ՝ չվտանգելու համար սեփական և այլոց կյանքերը։

Բարձր գնահատանքով անդրադարձ կատարվեց բժիշկների և բուժաշխատողների՝ մարդկային կյանքեր փրկելու նվիրյալ ծառայությանը։

Գերագույն հոգևոր խորհուրդն անհրաժեշտ համարեց նաև, որ առողջապահության ոլորտի պատկան մարմինները միջոցներ ձեռնարկեն պատվաստման օգտակարության և հետևանքների վերաբերյալ հակասական տեղեկությունների տարածումը կանխելու ուղղությամբ՝ համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։

Ժողովի կողմից վերստին կոչ ուղղվեց՝ պահպանել կանխարգելիչ բոլոր միջոցները համավարակի հաղթահարման համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930