Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Փաշինյանն ասում է, թե դա թուրքական հող է, պետությունը նահանջում է ժողովրդի անվտանգության հաշվին»․ քաղաքագետ

Նոյեմբեր 12,2021 20:00

«Ադրբեջանը մաքսակետերը տեղադրել է հայկական հողի վրա։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է խնդիրներ ստեղծել, օրինակ, Իրան-ՀՀ առեւտրի համար եւ այն բոլոր երկրների համար, որոնք օգտվում են այդ ճանապարհից»,-ԳԱԱ պատմության ինստիտուտում այսօր «Հայաստանի ժողովրդական շարժում» հ/կ-ի կազմակերպած՝  «Հայաստան-Թուրքիա․ հայացք ներսից» գիտաժողովի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, արեւելագետ Վազգեն Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին ադրբեջանական սահմանային եւ մաքսային անցակետերի ապօրինի տեղադրմանը։

«Այդ փաստը նաեւ անվտանգային խնդիրներ է ստեղծելու մեր ժողովրդի համար, ճանապարհին գտնվող գյուղերի համար։ Անվտանգության առումով մենք բավականին խոցելի վիճակում ենք հայտնվելու։ Եթե վաղը չէ մյուս օրն ադրբեջանցիներն ուզենան այդ ճանապարհները քանդել, ի՞նչ ենք կարողանալու անել։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե դա թուրքական հող է, նշանակում է, որ ազգովի նահանջում ենք, պետությունը նահանջ է անում՝ ժողովրդի անվտանգության հաշվին։ Դա երբեք չի եղել թուրքական հող՝ բացի սովետական ժամանակաշրջանի մի քանի տարիներից»,-նշեց Վազգեն Պետրոսյանը։ Թե որ գործոնների արդյունքում այսօր հանգեցինք այս իրավիճակին, նրա գնահատմամբ, պատճառը քաղաքական իշխանության անգրագիտությունն է․ «Անգրագիտությունը դրսեւորվեց վերջին տասը տարում, երբ մենք սկսեցինք դադարել լինել քաղաքական գործոն։ Մենք մեր ձեռքով մեզ դարձրինք քաղաքական օբյեկտ, գերտերություններին թույլ տվեցինք, որ մեզանով խաղան։ Այսօր գործոն չենք, գործիք ենք, եւ գերտերությունները մեզանով առեւտուր են անում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930