Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանը կհրաժարվի «Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից»:
«Հայաստանը վաղ թե ուշ կհասկանա, որ տարածքային հավակնությունները ոչ մի երկրի օգուտ և արժանապատվություն չեն բերում: Հույս ունեմ, Հայաստանը կհրաժարվի Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից, իսկ եթե ոչ, ապա էլ ավելի կվատթարացնի իրավիճակը»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Ստամբուլում անցկացվող Թյուրքալեզու պետությունների գործակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովում:
Ալիևը նաև ասել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է Թյուրքական աշխարհի ամրապնդման համար: Մասնավորապես, նա հիշեցրել է, որ 20-րդ դարի 20-ականներին, երբ «ադրբեջանական տարածքներն անցան Հայաստանին», այդպիսով «Թյուրքական աշխարհը բաժանվեց»:
«Այսօր մենք կրկին միավորում ենք Թյուրքական աշխարհի աշխարհագրությունը լոգիստիկ նախագծերի հաշվին»,- ասել է նա՝ հավելելով, որ «Զանգեզուրի միջանցքը» լայն հնարավորություններ կբացի ամբողջ տարածաշրջանի համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ