Լրահոս
Օրվա լրահոսը

Նորարարական մեթոդներ կկիրառվեն. ԵՄ-ն եւ ՄԱԶԾ-ն Հայաստանում մեկնարկում են «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը 

Նոյեմբեր 12,2021 18:07

Եվրոպական միությունը Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի հետ միասին մեկնարկեց «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագիրը։ ՀՀՏԶ ծրագիրը կգործի մինչեւ 2024 թվականը եւ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում տեղական կառավարման մարմիններին կխրախուսի զարգացման նորարարական մեթոդներ կիրառել, որոնք արդար մոտեցում կապահովեն բոլորի նկատմամբ, միեւնույն ժամանակ բարենպաստ ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի վրա:

Այսօր Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, պետական մարմինների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչները մասնակցեցին ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ՀՀՏԶ ծրագրի պաշտոնական բացմանը Հայաստանում։

«Տեղական իշխանությունները ներառական և «կանաչ» վերականգնման գործընթացների կարևոր դերակատարներն են: «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության միջոցով Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանի տեղական իշխանություններին բարդ մարտահրավերների վերաբերյալ նորարարական լուծումներ գտնելու գործում` շեշտը դնելով կայուն տնտեսական աճի, աշխատեղերի ստեղծման և քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման վրա», – ասաց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Զարգացման մարտահրավերներին նորարարությամբ եւ նոր մոտեցումներով դիմագրավելը ՄԱԶԾ մանդատի հիմնաքարն է։  ՀՀՏԶ-ն համապատասխան եւ յուրաժամանակյա մեխանիզմ է, որը ջանում է սատարել բարդ ճգնաժամից տեղական համայնքների վերականգնման գործընթացին: Այն նպատակ ունի զարգացնել համապատասխան գործընկերների կարողությունները՝ ի նպաստ ներառական եւ «կանաչ» տնտեսական վերականգնմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Համայնքները կմշակեն եւ կիրականացնեն տեղական տնտեսական զարգացման ծրագրերի միանգամայն նոր սերունդ, որը համահունչ է լավ կառավարման, գենդերային հավասարության, ներառականության եւ համայնքային պլանավորման նորարարությունների սկզբունքներին», – նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի ահագնացող ազդեցությունը եւ կլիմայի փոփոխությունը բարդ եւ մշտաշարժ մարտահրավերներ են, որոնք շարունակում են թափ հավաքել։ Դրանց առանձին հասցեագրումը, այն էլ արդեն գործող լուծումների միջոցով, որոնք գուցե այլ համատեքստում արդյունավետ են, բայց այս դեպքում դատապարտված են։ Ուստի, այս նոր գործիքը ուղղված է այս եւ ԱլԳ տարածաշրջանի քաղաքների առջեւ ծառացած մի շարք այլ մարտահրավերների հասցեագրմանը։

Տեղական տնտեսական զարգացման ծրագրերի կյանքի կոչման նպատակով ՄԱԶԾ-ն ԵՄ-ի հետ համատեղ «պորտֆելային» նոր մոտեցում կներդնի, որը ներկայում փորձարկվում է կազմակերպության ներսում։ Ավելին, ՀՀՏԶ ցանցում ներառված քաղաքները մեծապես կշահեն դասընթացների ու գիտելիքի փոխանակման միջոցառումներից, որոնք ուղղված են տնտեսական աճի նորարարական ռազմավարությունների մշակմանը։ Սա ներառում է աջակցություն տեղական տնտեսական զարգացման ծրագրերի նոր սերնդի մշակմանը, ռազմավարական մտածողությանն ու քաղաքային դիմակայունության ձեւավորմանը։ Համայնքները կարող են դիմել պորտֆելների համար ամեն տարի հայտարարվող հետաքրքրվածության հայտերի ու նորարարական առաջարկների ներկայացման հրավերներին։

Նախաձեռնության առաջին փուլում Հայաստանի 30-ից ավել համայնքներ մշակել եւ իրականացրել են տեղական տնտեսական զարգացման բարելավված ծրագրեր։ Կարողությունների շարունակական զարգացման շրջանակում ծրագիրը տեղական կառավարման մարմիններին ֆինանսավորման հնարավորություններ կտրամադրի, եւ համայնքներն իրենց իսկ նորարարական լուծումները կմշակեն ու կիրականացնեն՝ համայնքային զարգացմումը խթանելու եւ թափ հաղորդելու համար։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930