ԵՄ աջակցությամբ Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերի ծրագրի շահառու հանդիսացող 16 ֆերմերների և ՀՀ ագրարային համալսարանին բաշխվել են ընդհանուր առմամբ 204 գլուխ ֆրանսիական Բլանշ և 5 գլուխ Նուառ Դու Վելայ ցեղատեսակի ոչխարներ ու խոյեր:
Երկու ցեղատեսակներն էլ համարվում են բարձր մսատու և հարմարված են միջին լեռնային գոտիներին, դիմացկուն են չոր ամառային և ցուրտ ձմեռային կլիմային։
ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԶԾ-ի կողմից։
EU NEIGHBOURS east