Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Նոյեմբեր 12,2021 16:10

Ermeinhaber. Եվրամիությունը (ԵՄ) մեկ տարով երկարաձգել է Արևելյան Միջերկրական ծովում հորատման աշխատանքների համար Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Այդ մասին ասվում է ԵՄ երկրների խորհրդի հաղորդագրության մեջ։

«Ի պատասխան Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի չարտոնված հորատման աշխատանքներին՝ ԵՄ Խորհուրդն այսօր որոշում է կայացրել երկարաձգել պատժամիջոցները մինչև 2022 թվականի նոյեմբերի 12-ը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Թուրքիան, խախտելով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտին, սկսել էր էներգետիկ ռեսուրսների որոնման և հորատման աշխատանքներ տանել՝ հիմնավորելով, որ նման լիազորագիր ունի Կիպրոսի թուրքերի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930