Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը երկու օր է՝ ինքնակամ ներկայանում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկ, սակայն նրան չեն կալանավորում։ ՔԿՀ-ում պատճառաբանում են, թե դատարանի որոշումը չեն ստացել։
Քանի որ վարույթն իրականացնող մարմինը դատարանն է` Մենուա Հովսեփյանն այս պահին գնացել է դատարան՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում։
Փաստաբան Արմեն Մելքոնյանի խոսքով` տպավորություն է, որ փորձ է արվում արհեստական խնդիրներ ստեղծել և Հովսեփյանի խափանման միջոցը փոխելու դիմաց վճարված 30 միլիոն դրամը պետական բյուջե գանձել։
«Առուշ Առուշանյան» դաշինք
Կարդացեք նաև