Լիարժեք պատվաստում անցած Հայաստանի քաղաքացիները շուտով կկարողանան մուտք գործել Շվեդիա՝ առանց մուտքի արգելքի կամ ճամփորդության համար այլ լրացուցիչ կանոնների, ինչպիսիք են թեստավորման պահանջները:
«Կառավարությունն այսօր փոփոխություններ է մտցրել Շվեդիա ժամանակավոր մուտքի արգելքում: Փոփոխությունով ենթադրվում է, որ այն մարդիկ, որոնք կարող են ներկայացնել Հայաստանում հանված պատվաստման վկայագիր, ազատված կլինեն մուտքի արգելքից կամ թեստավորման պահանջից»,- ասվում է Շվեդիայի Արդարադատության նախարարության հայտարարության մեջ:
Որոշումն ընդունվել է նոյեմբերի 11-ին և ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ