Շախմատի Եվրոպայի կանանց թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը 2367 միջին գործակցով 31 երկրների մեջ զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
Երեկ կայացած վիճակահանության արդյունքով մեր ընտրանին առաջին տուրում ուժերը չափելու է Խորվաթիայի հետ: Թիմի ավագ Զավեն Անդրիասյանը հրապարակել է հավաքականի կազմը: Ըստ խաղատախտակների հաջորդականության հանդես կգան Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ