Այսօր Սլովենիայում մեկնարկող շախմատի Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը խաղում է Բելգիայի ընտրանու հետ:
Առաջին խաղատախտակի առջեւ հանդես կգա Հայկ Մարտիրոսյանը: Պայքարի մեջ ներգրավվելու են նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:
Մասնակցության հայտ ներկայացրած 39 երկրների մեջ մեր թիմը միջին վարկանիշով՝ 2631, 11-րդն է, Բելգիան՝ 30-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ