Լրահոս
Օրվա լրահոսը

7,5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով բաժնետոմսերն ամբողջությամբ տեղաբաշխված են. Ակբա բանկ

Նոյեմբեր 12,2021 13:56

Ակբա բանկի՝ սեպտեմբերին մեկնարկած բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումն ավարտված է: Բանկի կողմից թողարկված բոլոր 500.000 բաժնետոմսերը սպառված են։ Բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում ընդհանուր 5693 հայտատուից Ակբա բանկի բաժնետեր է հասցրել դառնալ 4976-ը. այժմ բանկի բաժնետերերի ընդհանուր քանակը ավելի քան 5200 է:

«Մեր այն նպատակներն ու ցանկությունները, որոնք ֆիքսել էինք բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումից առաջ, չէր վերաբերում միայն մեզ. այդ ամենը վերաբերում էր մեր երկրին, մեր երկրի տնտեսությանն ու մեր հասարակության ապագային: Մենք շատ մեծ հնարավորություններ ունենք այս երկրում ավելին անելու, քան արել ենք մինչև հիմա: Այս ամենն, իհարկե, մեր բաժնետերերի, մեր հաճախորդների և մեր աշխատակիցների շնորհիվ է: Մենք դարձանք այն առաջին ընկերությունը, որին պետք է հետևեն նաև մյուսները:

Պետք է ասեմ, որ փայլուն անցկացրեցինք տեղաբաշխման ամբողջ ընթացքն ու համոզվեցինք, որ Ակբան այս երկրում շատ կարևոր կառույց է և ունի մեծ վստահություն և հեղինակություն: Մենք այս երկրի ապագայով մտահոգված կառույց ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ճանապարհով անցնեն նաև մյուս ընկերությունները:

Բաժնետոմսերի տեղաբաշխման վերջին մեկ–երկու օրերին, երբ պահանջարկը կտրուկ ավելացավ, մենք հասկացանք, որ մենք դեռ շատ անելիք ունենք Հայաստանում: Շատ մեծ, չիրացված պոտենցիալ ունենք և պետք է մաքսիմալ ձևով իրագործենք մեր նախագծերն ու ավելի շատ համախոհներ ձեռք բերենք: Այս տեղաբաշխմամբ մեր բաժնետերերի համար մենք պետք է դառնանք ֆինանսապես շատ արդյունավետ և եկամտաբեր կառույց: Բայց, այս ամենին զուգահեռ, մենք չպետք է մոռանանք նաև ոչ ֆինանսական ասպեկտը, ըստ որի, մենք միասին պետք է մեր հասարակության համար դառնանք առաջ շարժվելու լոկոմոտիվ, պետք է ավելի կարևոր դեր ունենանք հասարակության կյանքում:

Մեր բաժնետերերին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարացնենք նրանց սպասելիքները, որպեսզի իրո՛ք միասին կերտենք մեր ապագան: Մեր բոլոր ծրագրերը միտված են լինելու ապագային, երկրի զարգացմանն ու հասարակության մեջ նոր մշակույթի ձևավորմանը: Խոսքը բաժնետեր լինելու մշակույթի ձևավորման ու տարածման մասին է:

Այսօր մենք 5200 բաժնետեր ունենք: 5200 բաժնետերերի առկայությունը վկայում է այն մասին, որ մենք ժողովրդական բանկ ենք»,– նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930