Արմինե Ավագիմյանի ֆեյսբուքյան գրառումը
Նոյեմբերի 8-ին Շուշիի մերձակայքում տեղի է ունեցել ողբերգական միջադեպ. ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող ջրմուղի անզեն աշխատակիցների ուղղությամբ հրազենով կրակոցներ է արձակել ադրբեջանական զինծառայողը, ինչի հետևանքով Ստեփանակերտ քաղաքի 22-ամյա բնակիչ Մարտիկ Երեմյանը տեղում մահացել է, ևս 3 աշխատակից վիրավորվել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա վերջին 1 ամսում խաղաղ բնակչի սպանության ելքով արդեն երկրորդ դեպքն է, արցախահայությունը ծայրահեղ անհանգստացած է, և բազմաթիվ հարցեր են առաջացել ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից անվտանգության ապահովման գործողությունների հետ կապված:
Ուզում ենք տեղեկացնել, որ երեկ՝ նոյեմբերի 10-ին, արցախցի մի խումբ կանանցով նախաձեռնել ենք հանդիպում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գ.Վ. Անաշկինի հետ՝ արտահայտելու մեր մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող եւ անպատիժ մնացող սանձարձակությունների, ոճրագործությունների վերաբերյալ։ Բարձրաձայնել ենք գործող անվտանգության մեխանիզմների վերանայման անհրաժեշտությունը, հրատապ ու կենսական նշանակության մի շարք այլ հիմնախնդիրներ, ինչպես նաև նրան ենք փոխանցել ստորեւ ներկայացվող տեքստով դիմումը։
Կարդացեք նաև
Կոչ ենք անում տարածել նյութը /կարող եք թեգել ֆեյսբուքյան ընկերների/՝ հանրության շրջանում առավել լայն իրազեկվածություն ապահովելու նպատակով։