Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 11-ին Արարատի մարզի դատախազությունից գրությամբ ստացվել է «Հայաստանի ասորական «Խայադթա Ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Իրինա Գասպարյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործությունների մասին հաղորդումը, ըստ որի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործով վկաներից մեկի` Գեղամ Տիգրանյանի (Արտակ Սրբազան) և Դիմիտրով համայնքի ղեկավար Արման Իոնանովի համատեղ որոշմամբ` հարկադիր որոշմանը հակառակ, Դիմիտրով գյուղում գտնվող ասորական պատմամշակութային հուշարձանի ասորական «Սուրբ Աստվածածին» եկեղեցու հիմքը փորվել է, հանվել է ասորական խաչը՝ տեղադրվելով՝ հայկական խաչ:
Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:
Լուսանկարը՝ https://armeniasputnik.am/-ից