Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն, դրանից առաջ էլ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել էին, որ «ՀՀ տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը հարգվելու է». «Հրապարակ»

Նոյեմբեր 12,2021 10:12

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ հնարավոր էր խուսափել Գորիս-Կապան ճանապարհի՝ թուրքերի վերահսկողությանն անցած հատվածում մաքսակետեր տեղակայելուց, բայց այդ դեպքում «դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»։ Փաշինյանի խոսքից ենթադրվում է՝ կա՛մ միջանցք, կա՛մ մաքսակետեր ճանապարհին։

Նշենք, որ մեկ օր առաջ ՌԴ ԱԳՆ-ն, դրանից առաջ էլ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել էին, որ «ՀՀ տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը հարգվելու է»։ Նիկոլ Փաշինյանն էլ գոհունակություն էր հայտնել ՌԴ այդ դիրքորոշման կապակցությամբ՝ նշելով, որ այդ դիրքորոշումը եղել է ի սկզբանե, պարզապես ՌԴ-ն վերահաստատում է, Հայաստանն էլ երբեք չի բանակցել միջանցքային տրամաբանությամբ։

Հետեւաբար՝ ինչպե՞ս հասկանալ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ եթե մաքսակետերին չհամաձայնեն, գինը լինելու է միջանցքը։ Կա՛մ վարչապետը ստում է, որ նախկինում միջանցքային տրամաբանություն չկար, կա՛մ էլ վաղուց դադարել է որոշումներ կայացնելուց, եւ մեր փոխարեն ուրիշներն են որոշում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930