Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակցված եւ «պարտված» արդյունքների տարբերությունը

Նոյեմբեր 12,2021 10:00

Վերջերս բրիտանացի հայտնի լրագրող Թոմ դը Վաալը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին, որում հետեւյալ միտքն է հայտնում. «Գրեթե նույն արդյունքը, ինչ կողմերը ստացան 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, նրանք կարող էին ստանալ և առանց պատերազմի»։ Հավանաբար, լրագրողը նկատի ունի, որ, մասնավորապես, Հայաստանը «գրեթե նույն» վիճակի կարող էր հասնել՝ առանց 3700 մարդու զոհաբերելու: Իմ կողմից ավելացնեմ՝ վարչապետը դա չի արել, որովհետեւ չէր ուզում, որ մարդիկ ասեն՝ «Նիկոլ-դավաճան»:

Բայց զուտ մեթոդոլոգիական առումով ինձ թույլ կտամ դը Վաալի մտքի հետ համաձայնել միայն մասամբ: Նախ՝ «պատմական ռեկոնստրուկցիան» («ինչ կլիներ, եթե..») երբեմն օգտակար վարժություն է, բայց 100 տոկոսանոց արդյունք այստեղ ապահովել հնարավոր չէ: Ի՞նչ կլիներ, եթե 2011 թվականին Ադրբեջանը համաձայներ Կազանի փաստաթղթին, եւ հետագա տարիներին այն կյանքի կոչվեր: Իսկ եթե իրագործվեր 1997-ի Տեր-Պետրոսյանի ծրագի՞րը: Պարզ է, որ տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեցող մարդիկ այդ հարցերին կտան տարբեր պատասխաններ: Համենայնդեպս, կարգավորման ոչ մի հրապարակած ծրագրում ասված չէ, որ հայկական ուժերը պետք է դուրս գան Շուշիից եւ Հադրութից: Այնպես որ Թոմ դը Վաալի ասած «գրեթե»-ն զուտ ֆիզիկական չափեր ունի, որոնք իրականում մեզ՝ հայերիս համար շատ մեծ են:

Բայց եկեք մտափորձը շարունակենք եւ ենթադրենք, որ այդ «գրեթե»-ն հավասար է զրոյի: Որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ բանակցված արդյունքը եւ այն արդյունքը, որը ստացվել է պատերազմում պարտության հետեւանքով, քաղաքական առումով նույնն են: Քաղաքական գիտությունը, կարծես թե, ասում է, որ դրանք տարբեր են: Բանակցված արդյունքի դեպքում արձանագրվում է որոշակի կարգավիճակ, որն ամրագրվում է միջազգային ատյաններում: Այս պարագայում դու սուբյեկտ ես, որն ինչ-որ որոշում է ընդունել եւ ներքին ու արտաքին ոլորտում տեր է կանգնում իր որոշմանը: Պարտության դեպքում, ինչպես տեսնում ենք, ոչ մի բան չի արձանագրվում (եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ) եւ հաղթողը հնարավորություն ունի շարունակելու ճնշումը պարտվողի վրա՝ նորանոր զիջումներ կորզելու համար:

Գորիս – Կապան ճանապարհի պատմությունը դրա օրինակներից մեկն է: 2021 թվականի սեպտեմբերի 15-ին ԱԺ ամբիոնից Հայաստանի վարչապետը հայտարարեց. «2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհը (նկատի ուներ Գորիս-Կապան ճանապարհը – Ա.Ա.) անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար»։

Բայց այդ «պայմանավորվածությունը», որն, ըստ ամենայնի, ձեռք է բերվել ռուսական կողմի աջակցությամբ, պարզվում է, ոչ մի կոպեկի գին չունի: Ինչո՞ւ: Որովհետեւ դա բանակցված արդյունք չէ՝ երեկ բանավոր պայմանավորվեցին բացել, այսօր բանավոր տեղեկացնում են, որ փակում են:

Հիմա, ԱԺ-ում այդ հայտարարությունից ընդամենը երկու ամիս անց, Փաշինյանն օգտագործում է «Ադրբեջանի տարածք» եւ «հայ-ադրբեջանական սահման» եզրերը: Բայց դրանք որոշվում են ոչ թե ինչ-որ փաստաթղթով, այլ պատերազմում հաղթողի պարտադրանքով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Գեղ կանգնի, գերան կկոտրի, մարդա ամեն մեկը գալիս բարձրանում է գերանին, մի քիչ կանգնում, նկարվում գերանի հետ, հայհոյում գերանին եւ իջնում գերանից՝ համարելով գերանը կոտրելու իր լուման լիովին բավարար, բայց որ այդպես գերանը չի կոտրվի, դա իրեն չի հուզում՝ լրիվ գեղը կանգնե՞ց գերանին, կանգնեց, դե վսյո՞: Վսյո, բայց գերանը չկոտրվե՛ց, թե՞ կոտրելը չէր հարցը, այլ պարզապես գերանի հետ խաղաղ ապրե՞լն էր:
    Գեղ կանգնի, գերան կկոտրի: Գեղը միաժամանակ՝ ձեռք ձեռքի, ուս ուսի տված բարձրանում է գերանի վրա, տո գեղի մեկ քառորդն էլ հերիք կլինի էդ փտած գերանը կոտրելու: Մեզ հեշտ է բաժանել, բայց վայ էդ բաժանողին, որ չկարողացավ մեզ բաժանել, ուժեղ ազգերը նրանք չեն, որ շատ են, ուժեղ ազգերը միասին են կանգնում եւ գերաններ է որ ջարդում են: Դա պետք է դառնա ազգային ավանդույթ՝ գերան կոտրելը: Ով գերան կոտրել չի սիրում, նա հայ չի եւ վերջ:

  2. Հ.Շ. says:

    Իշխանութեան տիրանալէ ետք, Փաշինյանը բոլոր հնարաւորութիւնները ունէր, եւ պարտաւո՛ր էր, գիտնալու եւ ըմբռնելու Բանակին ճշգրիտ կարողականութիւնը: Տեղի ունեցած պատերազմի հաւանականութեան լոյսին տակ:
     
    Այդ ուղղութեամբ, Արծրունները իրեն սուտ զեկոյցնե՞ր կու տային: Թերեւս: Բայց դրա համար է որ Հայաստանի ԶՈՒ Գլխաւոր Հրամանատարը պէտք է որ ունենար ռազմական գիտութիւն, մարզում եւ փորձառութիւն, կրակներէ անցած իսկական հրամանատարի անցեալ ու վաստակ: Այդ պարագային, նա լաւ պիտի հասկնար Արծրունական լեզուն, կոդերը:
     
    Մէյ մը որ Փաշինյանը այդպէս չափէր Հայոց ռացմական ուժը, ըստ այնմ ալ պէտք է որ վարէր արտաքին քաղաքականութիւնը, ու ըստ այնմ վարուէր Արցախի վերաբերող, մինչեւ իր իշանութիւնը՝ ընթացիկ, կենսական բանակցութիւնների նկատմամբ:
     
    Ապա, որպէս ՀՀ ղեկավար իր վայելած աննախադէպ ժողովրդականութեան շնորհիւ, լրժութիւնն ու քաջութիւնը պէտք է ունենար բանակցային սեղանի ղուրջ վերջացնելու խնդիրը: Գոնէ այդ պարագային, լաւ բանի մը ծառայած կ’ըլար, օգուտ մը ունեցած կ’ելլար, իր այդ տարօրինակ ժողովրդականութիւնը:
     
    Իսկ որ ասելու էին «դաւաճան», նախ՝ վստահաբար նախընտրելի է որ այդպէս ասէին, քան թէ այս Աղէտը տեղի ունենար: Բայց նաեւ, այդպէս պիտի չասէին, կամ էլ շատ քիչեր: Նկատի ունենալով որ հիմա էլ, այդ բոլոր կեանքերի եւ տարածքների կորուստներէն ետք իսկ, Հայութեան մէջ Փաշինյանի հանդէպ այդ մեղադրանքը… հող չգտաւ: Գոնէ, ոչ տակաւին:
     
    Ի դէպ, իւրայատուկ երեւոյթ է թէ ինչպէս այս Խմբագրին այլապէս անսովոր անաչառութիւնը յանկարծ կը պղտորի, հեմց որ նիւթը վերաբերի Երկրորդ Նախագահին:

    Արդարեւ, հաստատ տուաել մըն է որ՝ «դաւաճանի» որակումից առանց վախենալու, Ռոբերտ Քոչարյանը իր հաւանութիւնը տուած էր Քի Ուէսթի համաձայնագրին: Նա պատրաստ էր զայն ստորասգրելու: Այժմու Ալիեւին հայրն է, որ չուզեց: Երբ որ այս նիւթերը կը բացուին, թերեւս այս պատմական իրողութիւնը կարելի է պարզապէս յիշել, նշել: Միայն այդքանը, որպէս նուազագոյն արդար ճանաչում: Թէկուզ անկէ ետք, մնացեալ խմբագրականում, միայն վատ բաներ ասելով Քոչարյանի մասին:

    Մ. Հայդուկ Շամլեան
    https://www.facebook.com/Blog-H-368796210632940/

     
     

    • Aha says:

      H. Sh. I agree with what you said, but you’re explaining basic trivial truths that everyone remotely familiar with the Karabakh negotiation process already knows. The fact is that even if everything Nikol did on the negotiation front was ridiculous and pathetic, the Armenian elite (diplomats, journalists, high ranking military officials, intellectuals, intelligence officers, etc) didn’t react in sufficient numbers and intensity to prevent a catastrophe that was very visible. Most of the able Armenians (elite) throughout the world watched the train crash in slow motion without realizing that it was a train crash … until the moment of impact. There was only a group of maximum 20 influential individuals (if we leave out politicians/political groups and journalists linked to former presidents) who warned that Pashinyan’s foregin policy is leading us to certain death. The overwhelming majority of the Armenian elite (in Armenia and diaspora) showed its complete ignorance and primitiveness in matters of statehood, security, policy, etc. Top notch doctors, scientists, musicians, artists, diplomats, engineers, businessmen, lawyers, etc all acted (at best) like naive and well-intentioned patriots. I’m not even referring to the average people, who are not expected to have any political sophistication. So the King (Pashinyan), the nobility (the influential elite), and the masses who elected him, were all naked and void of a minimum political maturity threshold (not to say national survival instinct). This is the story of the Armenian people: We’re good to live in communities (organize Kafta and Dolma nights, dance ensembles, community centers, churches, etc) but not in our own state. Armenians reach heights only when dominated and managed by powerful political entities (Ottoman empire, Russia, USSR, Persian empire, soon the resurgent Turkey, etc) that provide the stability necessary to evolve. The simple and zen acceptance of this fact would have saved thousands of lives in the past 150 years and prevented the wasting of thousands of others on the utopic project of an ‘Armenian state’. But even Sisyphus must be imagined happy to push his rock uphill, regardless of the result. So that could be a source of pride: Us being the most existentialist, sisyphean, and thus philosophical nation. Think about it on your down days 🙂

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “Բանակցված եւ «պարտված» արդյունքների տարբերությունը”

    Սովորական («նորմալ») հողատուի եւ դավաճան փնթի հողատուի միջեւ տարբերություն, ըստ էության, չկա: Երկուսի համար էլ հողը միայն բեռ է ու գլխացավանք, որից պետք է ամեն կերպ ազատվել, որպեսզի Սերգո-ջանը լավ ապրի: Եւ նիկոլը դա իրականացրեց փայլուն կերպով՝ շատ լավ հասկանալով, որ հայերը նորմալ պայմաններում հողերը չեն հանձնի, որ դա հնարավոր է միայն դավադիր պատերազմում «ցավալի» պարտություն կրելուց հետո: Մտավ վերելակ, կազմաքանդեց բանակը, ապտակեց միակ դաշնակցին ու հրահրեց պատերազմը՝ ապահովելով իր ալիբին ու ստանալով երաշխավորված բաղձալի պարտությունը: «Խաղաղության դարաշրջանը» բացված է…

  4. Ջորդանո Գալիլյան says:

    “բրիտանացի հայտնի լրագրող Թոմ դը Վաալը հարցազրույց է տվել”

    Դա նշանակում է, որ նիկոլչիբեյին իշխանության բերած ուժերը, որոնց մեջ է նաեւ այս տխրահռչակ «լրագրողը», արդեն նրան փոխարինողի փնտրտուքի մեջ են: Մավրն իր գործն արեց, մավրը կարող է արդեն հեռանալ: Մոտենում է բեւեռի աստեղային ժամը…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930