Հիմա Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչը փոխելու համար հեղափոխություն իրականացրեց։
Նա և իր թիմակիցները ողջ կյանքում քննադատում էին ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառումը, նաև դրա վերացման համար հեղափոխություն իրականացրեցին, սակայն վերջին ՏԻՄ ընտրություններում կիրառված վարչական ռեսուրսի ծավալով գերազանցեցին բոլոր նախկին իշխանություններին։
Նրանք քննադատում էին բուհերի քաղաքականացումը, հիմա բոլոր ՔՊ-ականները բուհերի կառավարման խորհուրդների նախագահներն են, ռեկտորների պաշտոնը զբաղեցնում են բացառապես իրենց հավատարիմ դեմքերը։
Պետական բյուջեի մսխման ու կոռուպցիայի հաշվին քաղաքական կարիերա արած Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն այսօր բառի բուն իմաստով ասֆալտին են փռում այդ կարիերան ու այն հռչակումները, որոնց համար 2018-ին իրականացվեց հեղափոխություն կոչվածը․ այսօր իշխանավորների եղբայրները, կնքահայրերն ու սանիկները շատ ավելի աշխուժորեն են ծախսում պետական միջոցները, քան դա արվում էր նախկինում։
Կարդացեք նաև
Իսկ բոլոր պաշտոնյաների աշխատասենյակներում կախված Նիկոլ Փաշինյանի լուսանկարը հեղափոխության դագաղի վերջին մեխն է, որը ցույց է տալիս, որ իրականում երեք տարի առաջ տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ պոպուլիստական լոզունգներով կատարված իշխանազավթում, և, որ դրա նպատակը ոչ թե Հայաստանում առկա վատ երևույթների վերացումն էր, այլ այն, որ այդ երևույթներից ու ավելի մեծ ծավալներով օգտվեն հատկապես նրանք, ովքեր ավելի երիտասարդ են ու ավելի անփորձ, ավելի դիլետանտ, ավելի անսկզբունքային են ու ավելի լպրծուն, ավելի անարժեք են ու ավելի անթրաշ։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում