ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանը, ՀՀ ԳՄ ուժային կառույցների մարզային ծառայությունների ղեկավարները նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ այցելեցին «Եղեգնաձորյան Եռաբլուր» և հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան ազատամարտի, քառօրյա և 44-օրյա պատերազմների հերոսների հիշատակին։
Այնուհետև այցելեցին Արցախյան 44-օրյա արյունալի պատերազմի նահատակների պանթեոն-գերեզմանատուն և ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին։
Փա՛ռք մեր հերոսներին, փա՛ռք նրանց սխրանքին և հավերժ հիշատակ:
Վայոց ձորի մարզպետարան