ՀՀ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը Ուջան համայնքում մասնակցել է Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած զինծառայող Հրաչյա Յուրիկի Ներսիսյանի հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա են գտնվել ազատամարտիկներ, մշակույթի գործիչներ, Հրաչյա Ներսիսյանի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, Ուջանի համայնքապետարանի աշխատակիցները և համայնքի բնակիչները:
Ներկաները ծաղկեպսակ են տեղադրել հուշաքարի մոտ, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի նահատակված բոլոր քաջ հայորդիների հիշատակին:
Հավերժ փառք:
Կարդացեք նաև
Արագածոտնի մարզպետարան