«Ադրբեջանական կողմը այսօր հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12։00-ից սկսած, ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի»,- այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նա նաև հավելեց, որ Կապան-Տաթև ճանապարհն արդեն պատրաստ է։ Նրա խոսքով` կարելի է ասել, որ այն անվտանգ շահագործվող ճանապարհ է, որի միջոցով հնարավոր կլինի նաև բեռնափոխադրումներ իրականացնել։