Դեռ հայտնի չէ, թե Դադիվանքը, երբ կընդունի հայ ուխտավորներին, սակայն Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը լավ լուրերի է սպասում։ Այս մասին նա հայտնել է Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Նա նշում է, որ առ այսօր ոչ մեկը Դադիվանքի խնդիրը չի լուծում, այլ միայն հարցն են բարձրացնում։
«Ռուս խաղաղապահներն իհարկե անում են ամեն ինչ, որ ուխտավորները կարողանան գնալ Դադիվանք»,–հավելել է Տեր Վրթանեսը։
Նա հայտնեց, որ վերջերս է հանդիպել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի հետ։ Նրանք միասին գնացել են Դադիվանք, միասին աղոթել են։
Կարդացեք նաև
«Նա շատ հավատացյալ մարդ է։ Ինձ շատ են դուր գալիս նման մարդիկ, որ ոչ միայն զինվորական են, այլև հավատացյալ։ Անաշկինն ինձ տեղեկացրեց, որ սպասվում է պաշտոնական հանդիպում, որին կմասնակցի նաև ինքը։ Կբարձրացվի նաև Դադիվանքի հարցը, և դրան կփորձեն լուծում տալ»,–ասել նա։
Տեր Վրթանեսը նաև տեղեկացրեց, որ Դադիվանքում շարունակում են մեկուսացած մնալ 6 հայ հոգևորականները, որոնց հետ Դադիվանքի տարածքում մի քանի տասնյակ ռուս խաղաղապահներ կան։ «Դադիվանքում մեկուսացված հոգևորականները ինձ նոր լուսանկար էին ուղարկել։ Այնպես որ սպասում ենք լավ լուրերի»,–ասել է եպիսկոպոսը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: