Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտի ղեկավարը պահանջում է տուգանել Ստյոպա Սաֆարյանին. «Փաստինֆո»

Նոյեմբեր 10,2021 17:57

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Խաչիկ Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատական դեպարտամենտի ղեկավարը պահանջում է Ստյոպա Սաֆարյանին վարչական պատասխանատվության ենթարկել՝ ՎԻՎՕ 206.17-րդ հոդվածի հիմքով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ստյոպա Սաֆարյանը հրապարակավ հայտարարել է իր հաղորդման հիման վրա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման մասին, ինչի իրավունքը չուներ՝ մինչև ՀՀ արդարադատության նախարարության կողմից ԲԴԽ համապատասխան միջնորդություն ներկայացնելը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 206.17-րդ հոդվածը սահմանում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացրած անձի կողմից վարույթի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը՝ մինչև կարգապահական վարույթ հարուցած մարմնի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ դիմելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Դեպարտամենտի ղեկավարը Վարչական դատարանից պահանջում է Սաֆարյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

Հայցադիմումը կքննի դատավոր Գրիգոր Առաքելյանը։

Հիշեցնենք, որ Սաֆարյանին վարչական պատասխանատվության կանչելու մասին բարձրաձայնել են հենց դատավոր Զարուհի Նախշքարյանի փաստաբանները՝ ԲԴԽ ներկայացված դիմումով, ինչն ուսումնասիրության առարկա էր դարձել։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930