Լրահոս
Օրվա լրահոսը

«Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը երկու ամսով հետաձգվեց

Նոյեմբեր 10,2021 17:34

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում էր «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը: Ըստ այդմ, առաջարկվում է հոգեմետ եւ հոգեներգործող նյութերի օգտագործումը դարձնել լիցենզավորվող գործունեություն: Նաեւ առանց լիցենզիայի փորձաքննություն թույլատրել իրականացնել նաեւ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյին ևս:

Լենա Նանուշյան

ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն էլ հավելեց՝ քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ բացառությունների շարքը ոչ թե պետք է մեծացնել, այլ փոքրացնել՝ առանց լիցենզավորման փորձաքննություն թույլատրելով միայն ոստիկանությանը:

Ընդվզեց քննարկմանը ներկա ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենը՝ նկատելով, իրենց կազմակերպությունը ժամանակակից պահանջներին հարիր փորձաքննություններ է իրականացնում եւ անգամ մեկ բացառությունը, տվյալ պարագայում ոստիկանության համար, խտրական վերաբերմունք է: Բացի այդ, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է տնտեսական հավասար պայմանների մեկնարկը: Նա նկատեց, որ որոշ ուղղություններով, նախաքննության մարմինը միայն իրենց է դիմում փորձաքննությունների համար, քանի որ մասնագիտական եւ տեխնիկական ապահովվածության հարցեր կան: ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի գործունեությունն օգոստոսի 16-ից կասեցված է՝ լիցենզավորման գործընթացի հետ կապված:

Նախագիծը երկու ամսով հետաձգվեց՝ հավելյալ համաձայնությունների համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930