Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմավիրի 35-ամյա բնակչուհու կողմից դեղատների աշխատակիցների նկատմամբ կատարված ավազակության գործն ուղարկվել է դատարան

Նոյեմբեր 10,2021 17:14

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի 35-ամյա բնակչուհու կողմից դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, շարժառիթը:

Քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ հիշյալ 35-ամյա կինը, խանութում կուտակված պարտքի պատճառով, մեկ միասնական դիտավորությամբ, ավազակային հարձակման եղանակով զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2021թ. հոկտեմբերի 14-ին մուտք է գործել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող դեղատներից մեկը և խոհանոցային դանակի ցուցադրմամբ,  դեղատան աշխատակցուհու առողջության համար իրական սպառնալիք ստեղծելով, պահանջել և ստացել է դրամարկղում այդ պահին առկա զգալի չափերի հասնող՝ 159 000 ՀՀ դրամ գումարը և դիմել է փախուստի:

Այնուհետև կարծելով, թե հափշտակված գումարը բավարար չէ՝ պարտքը մարելու համար, մտել է նույն փողոցում և նույն ընկերությանը պատկանող մեկ այլ դեղատուն ու իր մոտ պահվող, որպես զենք օգտագործվող նույն խոհանոցային դանակը ցուցադրելով և ուղղելով դեղատան աշխատակցուհու որովայնի շրջանին, վերջինիս կյանքի և առողջության համար իրական սպառնալիք ստեղծելով, պահանջել է դեղատան դրամարկղում առկա ամբողջ գումարը, իսկ երբ աշխատակիցը մերժել է նրա պահանջը, շարունակել է սպառնալից գործողությունները և անձամբ բացելով դրամարկղը՝ հափշտակել զգալի չափերի՝ 59.000 ՀՀ դրամ գումար և դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930