Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանում մինչ այժմ հազարավոր ընտանիքներ չեն կարողանում տեղեկություն ստանալ, թե ինչ է եղել իրենց հարազատների հետ. Ալեքսանդր Լապշին

Նոյեմբեր 10,2021 17:10

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ծավալուն գրառում է կատարել 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկամյակի կապակցությամբ՝ համեմատելով Հայաստանում և Ադրբեջանում սեփական կորուստների ընկալումները:

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ես Իսրայելում էի և կատարվողի մասին իմանում էի լուրերից և ծանոթներից, այդ թվում, որոնք կռվում էին: Ոչ միայն հայերից, այլ որոշակի թվով ադրբեջանցիներից, հիմնականում թալիշներից: Բացի այդ, ես մի քանի անգամ շփվել եմ պատերազմի ժամանակ Եվրոպայում ապրող Իլհամստանի ընդդիմադիրների հետ, և գիտե՞ք ինչից էի ապշած: Եթե հայերն իսկապես կռվում էին հայրենիքի համար, իրենց հողի համար և սգում էին յուրաքանչյուր զոհվածի կորուստը, ապա իլհամստանյան կողմում դա նման էր բեմադրված ներկայացման, որի վրա փող էին աշխատում: Հիշեք երջանիկ Իլհամ Ալիևին, որը երբեք չի ծառայել բանակում և գեներալի համազգեստ էր հագնում՝ հանուն բեմադրված լուսանկարների: Ժողովուրդն ուրախացած ծափահարում էր՝ «Փառք Իլհամին, մեծն հաղթողին»: Դուք դա նորմա՞լ եք համարում:

Եթե Հայաստանում ոչ մեկը չի թաքցնում կորուստները, և յուրաքանչյուր զոհ ամբողջ ժողովրդի ցավն է, ապա Իլհամստանում թքած ունեն: Այնտեղ մինչ այժմ հազարավոր ընտանիքներ չեն կարողանում տեղեկություն ստանալ, թե ինչ է եղել իրենց հարազատների հետ: Քանի որ կա վերևից հրաման՝ թաքցնել կորուստները: Նրանք անմիջապես պատերազմից հետո հայտարարեցին, որ զոհվել է 2800 մարդ: Վերջ: Այլևս ոչ մի բան չի կարելի ավելացնել, այդպես է հրամայել Իլհամ Ալիևը: Ուստի Իլհամստանի զինծառայողների հազարավոր մարմիններ ընկած են փակ զորամասերում կամ էլ թաղվել են եղբայրական գերեզմաններում, որոնց գտնվելու վայրը գաղտնի է: Վերևում ես հիշատակեցի ինձ ծանոթ թալիշների մասին: Այդ տղաներից մեկն ինձ պատմել է, որ իր ջոկատում զոհվել են զինվորների մեծ մասը, բայց մեկ տարի անց իշխանությունները նրանց մարմինները չեն հանձնում ընտանիքներին, որպեսզի հուղարկավորեն: Ինչո՞ւ: Իշխանություններն ասել են 2800 զոհ, նշանակում է՝ այդպես էլ պետք է լինի. չի կարելի փչացնել վիճակագրությունը:

Երբեք չեմ մոռանա՝ ինչպես Իլհամստանի մի ընդդիմադիր Եվրոպայից ինձ զանգահարեց և ուրախությամբ ուղարկեց մի տեսանյութ, որտեղ իրենց զինվորներն անարգում էին հակառակորդի մարմինները, ավերում հուշարձանները, պարում և միզում խաչերով տապանաքարերի վրա: Այդ տեսանյութը նա ուղեկցում էր հիացական մեկնաբանություններով, թե ինչ հերոս և հաղթանակող է Իլհամ Ալիևը: Այստեղ հետաքրքիր է այն փաստը, որ նախկինում՝ նախքան պատերազմը, նույն մարդն ամեն ձև անիծում էր Ալիևին, մեղադրում գողության, ակտիվիստներին հետապնդելու, Իլհամստանում իշխանությունը բռնազավթելու մեջ: Իմ հարցին՝ ափսոս չե՞ն զինվորները, որոնց շարքերում կորուստները քիչ չեն, գուցե նույնիսկ շատ են, նա պատասխանեց (մեջբերում). «Թեկուզ թող բոլոր իլհամստանցիները շեհիդ դառնան, մեր կանայք նոր շեհիդներ կծնեն»: Այստեղ տեղին է հավելել, որ նա ինքը երբեք չի ծառայել բանակում և իր երեխաներին էլ բարեհաջող դուրս է տարել Եվրոպա՝ թերևս համարելով, որ շեհիդ պետք է դառնան ուրիշները, իսկ իր սեփական երեխաներն արժանի են ստանալ եվրոպական կրթություն և ապրել Փարիզում կամ Բեռլինում:

Դուք կարդացե՞լ եք իլհամստանցիների՝ պատերազմի վերաբերյալ մեկնաբանությունները սոցցանցերում: Դա աղբի և վիրավորանքների մի ամբողջ հոսք է: Ոչ մի գրամ առողջ բանականություն, ոչ մի կտոր ափսոսանք կամ հարգանք թեկուզ սեփական զոհերի նկատմամբ: Նրանք պարզապես թքած ունեն թե՛ յուրայինների, թե մյուսների վրա. կարևորը հայփն է, ոսկորների վրա պարը, և դա է Իլհամստանի ղեկավարության ձեռքբերումը Իլհամ Ալիևի ղեկավարությամբ:

Ընդհանուր առմամբ պատերազմի զոհերի նկատմամբ վերաբերմունքը սկզբունքորեն տարբերվում է Հայաստանում և Իլհամստանում: Երևանում, Գյումրիում, Գորիսում, Կապանում մինչ օրս սգում են մերձավորներին և աղոթում խաղաղության համար: Բայց մինչ Հայաստանում սգում են իրենց հերոսներին, Իլհամստանում ուրախանում են հարևանի դժբախտությամբ՝ մոռանալով սեփական դժբախտության մասին:

Սա արդյունք է Իլհամստանի հանրության մեջ տարիների ատելության և արմենոֆոբիայի քարոզչության: Սա ինձ հիշեցնում է ծայրահեղ իսլամիստական «Համասը» կամ ISIS-ը, որոնք նույնպես, ընդհանուր առմամբ, թքած ունեն սեփական զոհերի վրա, կամ «նորերին կծնեն», և առավել կարևոր է արտաքին պաթոսը, քան ապրումակցումը գոնե սեփական զոհերի նկատմամբ:

Ինչպես ասում էր Իսրայելի նախկին վարչապետ Գոլդա Մեերը, «արաբների և հրեաների միջև խաղաղություն կհաստատվի այն ժամանակ, երբ նրանք իրենց երեխաներին ավելի շատ կսիրեն, քան կատեն մերոնց»: Նույնը վերաբերում է և Իլհամստանին»,- գրել է Լապշինը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930